Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․ Արթուր Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Այս պահին զերծ կմնամ մեկնաբանել հրաժարականի տեքստը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Հրաժարականի տեքստը հրապարակվել է, բոլորը կարդացել են, ծանոթացել են և գնահատականները տվել են: Առաջիկայում, եթե անհրաժեշտություն առաջանա մեկնաբանել, անպայման կմեկնաբանեմ»,- հավելեց նա:

Վանեցյանն ասաց՝ իր բոլոր քայլերն անում է շատ գիտակցված և մտածված: Նա նաև կոչ արեց՝ չփորձել պղտոր ջրում ձուկ որսալ. «Ուզում եմ կոչ անել՝ չփորձել, այսպես կոչված, պղտոր ջրում ձուկ որսալ, չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ: Ես այս մեկուկես տարիների ընթացքում, երբ եղել եմ ԱԱԾ տնօրեն, իրականացրել եմ իմ աշխատանքը պատվով, մեծ պատասխանատվությամբ, և դրական արդյունքները եղել են բոլորի համար ակնհայտ»:

Նրա խոսքով՝ այն հեղինակությունն ու վարկանիշը, որ ձեռք է բերել ԱԱԾ-ն, իր համար ամենակարևոր արժեքն է, որն անհրաժեշտ է մեր պետությանը:

«Նախկինների խանդավառությունը, որ նկատվում է երեկվանից, ուզում եմ ասել՝ մնան իրենց քաղաքական անցյալում և չփորձեն խառնվել իմ և գործող իշխանությունների ներկայիս հարաբերությունների մեջ: Այդ հարաբերությունները մենք գիտենք՝ ոնց են և ոնց կշարունակենք»,- հայտարարեց Արթուր Վանեցյանը։

Դիտարկմանը, որ վարչապետ խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է՝ հրաժարականի տեքստն ինքը չի գրել, Վանեցյանն արձագանքեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ այդ տեքստը գրվել է իմ կողմից և խմբագրվել է իմ խորհրդական Արմեն Դավթյանի կողմից: Մենք միասին աշխատանք ենք կատարել այդ տեքստի վրա: Որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ, որովհետև Միքայել Մինասյանն ինձ համար մարդ է, որ պետք է շատ հարցերի պատասխան տա ՀՀ օրենքների առջև։ Կլինի քննություն, վարչապետը երեկ հայտարարեց, որ ընթանում է քննություն, և քննությունը պատասխան կտա՝ արդյո՞ք Միքայել Մինասյանը պետք է կանգնի օրենքի առջև, թե ոչ»:

Վարչապետի հետ հարաբերությունների, լարվածության մասին հարցին էլ ԱԱԾ նախկին ղեկավարը պատասխանեց. «Վարչապետի հետ եղել են շատ լավ հարաբերություններ, մենք աշխատել ենք շատ լավ, չէի ցանկանա այլ մանրամասներ հայտնել»:

Factor.am-ի հարցին՝ քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն ունի՞, Վանեցյանն ասաց. «Երբ ես կայացրել եմ հրաժարականի որոշումը, ես չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: Իմ հրաժարականի մասին ես խոսել եմ միայն իմ ընտանիքի՝ կնոջս, երեխաներիս և ծնողների հետ: Այդ որոշումը շատ մտածված էր, շատ հստակ: Ես քաղաքականություն մտնելու կամ քաղաքական զբաղվելու հետ կապված այս պահին որևէ մեկնաբանություն չեմ անի: Ես այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում: