Երկրում տիրում է Նիկոլի ռեժիմը. Շարմազանովը պահանջում է Քոչարյանին ազատ արձակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր դատավոր Աննա Դանիբեկյանը կհրապարակի ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու մասին նրա պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը:

Դատարանի բակում մեկնարկել են Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների մասնակցությամբ ակցիաները։

Քոչարյանի աջակիցներին սատարելու համար դատարանի բակ ժամանած ՀՀԿ խոսնակ Շարմազանովը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ եկել է ևս մեկ անգամ փաստելու` Ռոբերտ Քոչարյանի անազատության մեջ գտնվելն անօրինական է։

«Սահմանադրական դատարանը, երբ որոշում կայացրեց, դրանից մեկ րոպե անց Ռոբերտ Քոչարյանը պետք է լիներ ազատության մեջ։ ՀՀ-ում չկա իշխանություն, ՀՀ-ում կա ռեժիմ՝ Նիկոլի, որը շանտաժով  եկել է իշխանության և փորձում է կուլ տալ Սահմանադրական դատարանը, որը ժողովրդավարության վերջին բաստիոնն է»,- ասաց  ՀՀԿ մամուլի խոսնակը։

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները զավթել են իշխանությունը, իսկ լրագրողի դիտարկմանը, որ հետքայլ արեց Ձեր իշխանությունը, Շարմազանովն արձագանքեց․ «Իսկ ի՞նչ էիք առաջարկում, քաղաքացիական պատերա՞զմ լիներ։ Եթե Նիկոլ Փաշինյանն ասում է կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ ՀՀ-ն վարչապետ չի ունենա, ինքը պետության մասին չէր մտածում, մենք էլ չմտածե՞ինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։