ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ղեկավար կազմը հադիպել է Armenian Helicopters-ի ներկայացուցիչների հետ

Լուրեր

03.04.2026 | 18:10
ՀՀ-ում կարող է արգելվել մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր // Ալեքսանյանը չի մասնակցի ԵԱ-ին․ ԼՈՒՐԵՐ
03.04.2026 | 18:01
«Լիվերպուլի» հիմնական դարպասապահը բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը
03.04.2026 | 17:49
Ամերիկյան կործանված ինքնաթիռի օդաչուն, հավանաբար, գերի է վերցվել իրանական ուժերի կողմից
03.04.2026 | 17:37
ԱԱ-2026-ի ֆավորիտները՝ ըստ Goal.com-ի
03.04.2026 | 17:25
Զելենսկին ամերիկյան պատվիրակությանը հրավիրել է Կիև՝ բանակցությունների և խնդրել ՌԴ-ին փոխանցել Զատկի հրադադարի առաջարկ
03.04.2026 | 17:13
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի երկու կաթված է ստացել մի քանի ժամում
03.04.2026 | 17:02
Մենք իշխանություն ենք փոխել, որ տենց խոսացողներ չլինեն․ ուզում եք մեր վրայով քայլե՞ք Երևանի բնակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 16:51
Թրամփը զգուշացնում է` ԱՄՆ-ն հաջորդիվ կհարվածի Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
03.04.2026 | 16:40
Ջենարո Գատուզոն հեռացավ Իտալիայի հավաքականից
03.04.2026 | 16:32
Սևանա լճի ափին ապօրինի շինությունների ապամոնտաժումը շարունակվում է․ քանդվել են նաև Սեյրան Օհանյանի առանձնատան հատվածներ
03.04.2026 | 16:25
Ֆրանսիական կոնտեյներային նավն անցել է Հորմուզի նեղուցով
03.04.2026 | 16:17
ՀԸՖ․ Արթուր Ալեքսանյանը գորգում իր վերջնական խոսքը դեռ չի ասել
03.04.2026 | 16:06
Ղրիմում ռուսական Սու-30 կործանիչ է կործանվել
03.04.2026 | 15:55
«Տաք պահեք՝ կանցնի, դիմացեք»․ բնակիչներին վրդովվեցրել է կառուցապատողի պատասխանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.04.2026 | 15:45
«Օրիոնը» լքել է Երկրի ուղեծիրը և շարժվում է դեպի Լուսին
Բոլորը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել փրկարար ծառայության ղեկավար կազմի հադիպումը Armenian Helicopters միջազգային ավիակազմակերպության ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հանդիպման նպատակն էր քննարկել և վերհանել երկկողմ փոխշահավետ համագործակցությունը սերտացնելու ուղղիները:

Ողջունելով հյուրերին ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը նշել է,որ ԱԻՆ-ը և «ARMENIAN HELICOPTERS»-ը արդեն իսկ ունեն արդյունավետ համագործակցության նախադեպեր՝ մասնավորապես, մատնանշելով այս տարվա փետրվարին Աղվերանում ձյան զանգվածի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացներին օգնության ցուցաբերման, զոհված ֆրանսիայի քաղաքացու մարմնի տեղափոխվան և բոլորովին վերջերս Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիների հետ տեղի ունեցած միջադեպերը:

Ըստ Արտակ Նահապետյանի, ընկերությունը ներկայում համագործակցում է և ունի կնքված պայմանագրեր տարբեր պետական հաստատությունների հետ և ցանկություն ունի նմանատիպ պայմանագիր կնքել նաև ԱԻ նախարարության հետ:

«ARMENIAN HELICOPTERS» ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը ծավալուն շնորհանդեսի շրջանակներում մանրամասն ներկայացրել է ընկերության գործունեությունը, մատուցվող ծառայությունները և նախարարության հետ համագործակցության զարգացման իր տեսլականը:

Ըստ Արամ Աբովյանի, ներկա պահին ընկերության՝ պետական մարմինների հետ ամենածավալուն և հաջողված համագործակցությունը առողջապահության նախարարության հետ սանիտարական, շտապ բուժօգնության թռիչքների իրականացումն է:

Ըստ ընկերության կոմերցիոն տնօրենի, ընկերության պարկում առկա չորս ուղղաթիռները կարող են օգտագործվել ԱԻ նախարարության տարաբնույթ խնդիրների իրականացման ժամանակ՝ լինի դա հրդեհաշիջման աշխատանքներ, անձնակազմի արագ տեղափոխություն կամ հետախուզական գործողություններ:

Մասնավորապես, ընկերության «H125» և «H130» ուղղաթիռները հնարավորություն ունեն վերազինվելու արտակարգ իրավիճակներում աշխատելու համար, մասնավորապես, երբ տարածքն անհասանելի է կամ դժվարամատչելի մարդու կամ տեխնիկայի համար: Ըստ նրա, ընկերությունը պատրաստ է գնել որոնողափրկարարական սարքավորումներ ու իրականացնել օդաչուների և տեխնիկական անձնակազմի վերապատրաստումը:«ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության և ոստիկանության կարիքների համար իրականացվող չվերթներն ունեն առաջնահերթություն մյուս տիպի չվերթների նկատմամբ: Անգամ այս կառույցների պարագայում առաջնահերթությունը տրվում է ԱԻ նախարարությանը: Արդյունքում ԱԻՆ-ը հնարավորություն կունենա կանչից հետո 30-60 րոպեի ընթացքում օդում ունենալ համապատասխան սարքավորումներով զինված ուղղաթիռ»,- ասել է Արամ Աբովյանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվեցին շարունակել շփումները՝ համագործակցությունը ավելի առարկայական դարձնելու ուղղությամբ: