Իշխանությունն անցնում է հակագրոհի. Միրզոյանի կոշտ գնահատականը Հրայր Թովմասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
Բոլորը

Սահմանադրական դատարանում ճգնաժամի և Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա կայացված որոշման վերաբերյալ վերջապես լռությունը խախտեց ԱԺ-ի ղեկավարությունը։ Արտահերթ ելույթով ամբիոնին մոտեցած խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հանդես եկավ կոշտ գնահատականներով՝ ուղղված թե՛ անձամբ Հրայր Թովմասյանին, թե՛ նրա ղեկավարած կառույցին։ Ռոբերտ Քոչարյանի դիմումը քննելիս ՍԴ-ն պատշաճ քննարկման առարկա չի դարձրել և առանց հիմնավոր պատճառաբանության մերժել է երեք դատավորների՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության վերաբերյալ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումը: «․․․ Դրանով իսկ հանրության շրջանում կասկածի տակ դնելով անաչառ դատարանի ապահովումը»,- ասաց նա։

Արարատ Միրզոյանի գնահատմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի գործով որոշում կայացնելիս ՍԴ-ն էականորեն շեղվել է օրենսդրական բացի առնչությամբ առավել քան մեկ տասնամյակ իր իսկ արտահայտած իրավական դիրքորոշումից։ Խորհրդարանի նախագահը հղում կատարեց ՍԴ դատավորներ Ֆելիքս Թոխյանի և Արմեն Դիլանյանի՝ նախօրեին հրապարակած հատուկ կարծիքներին։ Դատավոր Դիլանյանը նշում է, որ ՍԴ ներկայացված Քոչարյանի դիմումի հիման վրա գործի վարույթը ենթակա է եղել կարճման, քանի որ վիճարկվող՝ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը չի կիրառվել և Քոչարյանի նկատմամբ հետևանքներ չի առաջացրել։ Բացի այդ, առկա օրենսդրական «բացը» չի խոչընդոտել անձի այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությանը։ Հատուկ կարծիք հայտնած մյուս դատավորը՝ Ֆելիքս Թոխյանը, կարծում է, որ Ռոբերտ Քոչարյանի մատնանշած մասով օրենսդրական բաց գոյություն չունի և հետևաբար՝ այս գործով Սահմանադրական դատարանն անելիք չուներ, քանի որ խնդրի լուծումն ամբողջովին օրենսդիր մարմնի տիրույթում է։ ՍԴ-ն այս գործով կգար այլ եզրահանգման, նշել է Թոխյանը, եթե չցուցաբերվեր չհիմնավորված շտապողականություն՝ բարդ և հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված։ Արարատ Միրզոյանի խոսքով՝ առ այսօր չեն փարատվել կասկածները, թե ինչ ընթացակարգով է ՍԴ-ն դիմումներ ներկայացրել ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով՝ այն դեպքում, երբ նույն ՍԴ-ն կասեցրել էր գործերի քննությունը։ Անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, Միրզոյանը խիստ է գտնվել, ասելով, որ մինչև 2035 թվականը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ դատավորներին զրկել է նախագահ ընտրելու հնարավորությունից։

«Սա հանրության կողմից մեկնաբանվել է որպես իշխող քաղաքական կուսակցության կողմից կամայականություն՝ ուղղված իր ներկայացուցչին ՍԴ նախագահի պաշտոնում նշանակելուն, ինչպես նաև՝ ոտնձգություն Սահմանադրական դատարանի ինքնավարության դեմ։ ՀՀ ԱԺ-ն որպես ՀՀ ժողովրդի օրինական  ներկայացուցիչ և առաջնային մանդատով օժտված միակ պետական ինստիտուտ, Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում իր դիրքորոշումը պիտի արտահայտի վերը թվագրված խնդիրների կապակցությամբ»,- ասաց Արարատ Միրզոյանը։

Ըստ Սահմանադրության՝ խորհրդարանը չի կարող առավելություն ունենալ դատական իշխանության նկատմամբ և իրավաչափ չէ, երբ իշխանության մի մարմինը խառնվում է մյուսի գործերին, դա հատուկ էր Խորհրդային Միությանը՝ արձագանքելով Միրզոյանի հայտարարությանը, ասում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, վստահեցնելով՝ ԱԺ նախագահի հայտարարությունը կապված է Քոչարյանի գործով վաղը դատարանի հրապարակելիք որոշման հետ. «Գործող կառավարող մեծամասնությունը փորձ է անում անուղղակիորեն ներազդել վաղվա որոշման վրա։ Դա քաղաքական ակցիա էր, որը կարելի է մեկնաբանել որպես Ազգային ժողովի ներգրավում իշխող քաղաքական ուժի կողմից մայիսի 20-ից սկսած Սահմանադրական դատարանի նկատմամբ կենտրոնացած, դատական իշխանությունը վերահսկողության ներքո վերցնելու գործընթացի։ Սա շատ վտանգավոր է»։

Ըստ Մելիքյանի՝ ԱԺ-ն իրավունք չունի քննարկել ՍԴ որոշման ճիշտ կամ սխալ լինելը․ «Նույն կերպ Սահմանադրական դատարանը կամ գործադիր իշխանությունը չի կարող ԱԺ-ի գործունեությանը վերաբերող նման դատողություն անել, դա հակապետական մոտեցում է»։

Իշխանությունն այսօր իր նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմնին՝ Սահմանադրական դատարանին, փորձում է ենթարկեցնել իրեն, կարծում է Ռուբեն Մելիքյանը՝ ընդգծելով՝ Սահմանադրական դատարանն այսօր իրավական պետության դրոշակն իր ձեռքերում է պահում և որևէ քայլ նրա նկատմամբ թույլատրելի չէ․ «Մենք եթե թույլ տանք, որ գործընթացը իշխող քաղաքական ուժի համար ցանկալի ավարտի հասնի, դա մի վատ նախադեպ կստեղծի մեր սերունդների համար, որ հնարավոր է գալ իշխանության և ոտնատակ տալ իրավական պետության արժեքները, հատել կարմիր գծերը և վերացնել վերահսկողական մեխանիզմները»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Մինչդեռ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը ողջունում է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, բայց և դա հատային, ու ոչ համակարգային լուծում է գնահատում․ «Այդ մարմինները, որոնք մասնակից են եղել պետության զավթմանը, հենց իրենք լեգիտիմ չեն կարող համարվել՝ դատական համակարգի, ՍԴ-ի մասին է խոսքը։ Պետք էր ունենալ այդպիսի մի նախադեպ, որ նո՞ր հասկանալ կամ նոր ընկալել, որ փչացած ինստիտուտով դու չես կարող օրինականության հարցեր լուծել»։

Սաքունցի գնահատմամբ՝ զավթված վիճակից օրինականության դաշտ մինչ օրս հաջողվել է վերադարձնել խորհրդարանն ու կառավարությունը, դատական իշխանությունը պետք է լինի հերթականը։ Չի կիսում տեսակետը, թե ԱԺ նախագահի հայտարարությունը հակասում է իշխանության մարմինների տարանջատման սկզբունքին․ «Ազգային ժողովը ոչ թե միջամտում է դատական իշխանության գործունեությանը, ո՛չ, ԱԺ-ն պարտավոր է քայլեր կատարել դատական իշխանությունը կտրուկ փոփոխության ենթարկելու, վերադարձնելու լեգիտիմ դաշտ, մաքրելու բոլոր արատավոր երևույթներից»,- նշեց Սաքունցը։

Factor TV – Ասում են՝ իշխանությունը փորձում է ենթարկեցնել դատական համակարգն իրեն։

 

Արթուր Սաքունց – Ով որ նման գնահատական է տալիս, նրանք շահագրգռված են դատական իշխանության կոռումպացված, իրավական պետության սկզբունքներին անհամապատասխանելիության պահպանմանը, որպեսզի իրենք օգտվեն այդ մեխանիզմներից իրենց անձնական շահերի համար։ Դա նախորդ իշխանությունն է։ Նախորդ իշխանությունն է շահագրգռված Սահմանադրական դատարանի ոչ լեգիտիմությամբ, նախորդ իշխանությունն է շահագրգռված դատական իշխանության ոչ լեգիտիմությամբ, որովհետև դա մնացել է ոչ լեգիտիմ իշխանության միակ Բաստիոնը։

Թե խորհրդարանը Սահմանադրական դատարանի շուրջ ի՞նչ գործողությունների կգնա, հավանաբար, հայտնի կդառնա առաջիկա օրերին։ Այսօր ԱԺ նախագահի հայտարարության հետքերով խմբակցության նիստ է հրավիրել իշխող «Իմ քայլը» դաշինքը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան