ՊԵԿ-ում Արթուր Վանեցյանի հոր հետ կապված քրեական գործը, հետաքրքիր է, հիմա ինչպե՞ս կընթանա․ Դանիել Իոաննիսյան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Այն, որ ԱԱԾ տնօրենի գործելաոճը, մոտեցումները տարբերվում էին քաղաքական պրոցեսների տրամաբանությունից և ՀՀ-ում նախորդ տարի տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունից, սա նորություն չէ և ընդհանուր առմամբ, զարմանալի բան չկա»,- անդրադառնալով ԱԱԾ տնօրենի հրաժարականին՝ Factor.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ կան որոշակի քրեական գործեր, որտեղ Վանեցյանն ունի անձնական հետաքրքրվածություն․ «Հիմա ուղղակի հետաքրքիր է, թե առանձին քրեական գործերը, որոնցում Վանեցյանն ուներ որոշակի հետաքրքրվածություն, ինչպե՞ս կընթանան։ Դրանցից են, օրինակ, Դավիթ Սանասարյանի գործը, ՊԵԿ-ում Արթուր Վանեցյանի հոր հետ կապված քրեական գործը և այլ գործեր կան, որտեղ զգացվում էր, որ նա ունի անձնական շահագրգռվածություն»։

Անդրադառնալով հարցին, թե Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստում տեղ գտած ձևակերպումները՝ «առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում» և «իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ՛» արտահայտությունները արդյոք քննադատություն չե՞ն ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Իոաննիսյանն ասաց․ «Իր միակ վերադասը Նիկոլ Փաշինյանն է, և ըստ էության, սա ակնհայտ է, որ ուղղված է Նիկոլ Փաշինյանին ու մի քիչ անհասկանալի է։ Այսինքն՝ Արթուր Վանեցյանը, որը ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալն էր ավելի լա՞վ է հասկանում ինչն էր առաջնային, ինչն էր երկրորդային, քան Նիկոլ Փաշինյա՞նը։ Ինքը լուրջ էդ կարծիքի՞ն է։ Չգիտեմ մի քիչ տարօրինակ է իր ինքնագնահատականը։ Սա չափազանց չեկիստական մոտեցում է, դա սովետական «Կագեբե»-ում էին համարում, որ իրենք են ամենախելոքը։ Սովետական «Կագեբե»-ի այդ մոտեցումը պետք է հանել ԱԱԾ-ից, և ես ուրախ եմ, որ դա սկսվեց Վանեցյանի հրաժարականով»,- եզրափակեց նա։

Լիլիթ Շաբոյան