ՀՀԿ-ի ներկայացուցիչները գեյ-ակտիվիստներ են, իրենք են ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
Բոլորը

Հանրաքվեներ անցկացնելուց առաջ պետք է համոզված լինել, որ հանրությունը մանիպուլյացիաներից պաշտպանված է: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով որոշ հարցերի շուրջ գոնե խորհրդատվական հանրաքվեներ անցկացնելու անհրաժեշտության մասին հարցին:

«Եթե մեկը մի պլաստմասե տուփ պետք է վերցնի և ասի, ահա՝ այստեղ ատոմային ռումբ է պայթել և Չեռնոբիլի մակարդակի ճառագայթման ֆոն կա, և այդ պայմաններում մենք պետք է հանրաքվե անցկացնե՞նք: Այն պայմաններում, երբ դա իրականության հետ ոչ մի առնչություն չունի: Կամ ասեն՝ Ստամբուլյան կոնվենցիան արվում է, որպեսզի գեյերի քարոզչություն արվի… Ուրեմն՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ ճիշտ ասացի, որ ուրեմն՝ Հանրապետականի կարկառուն ներկայացուցիչները գեյ-ակտիվիստներ են, որովհետև իրենք են ստորագրել Ստամբուլյան կոնվենցիան»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով, այսօր, երբ «լրատվամիջոցների 90%-ը գտնվում է կոռումպացված ռեժիմի հսկողության տակ, նրանք անպատասխանատու կարող են ամեն ինչ անել»:

«Բայց մենք մյուս կողմից չենք ուզում պրովոկացիաների տրվել, Հայաստանում մամուլի և խոսքի ազատությունը սահմանափակել, որովհետև ժողովրդավարությունը մեզ համար շատ կարևոր է»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: