Իմ տեսլականն է, որ Հայաստանը գիտական և տեխնոլոգիական հանգույց դառնա. նախագահ Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել միջազգային աստղագիտական գիտաժողովին

Լուրեր

06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Երևանում անցկացվող միջազգային աստղագիտական գիտաժողովին, որը նվիրված է գերնոր աստղերի ծագման աղբյուր համարվող՝ սպիտակ թզուկ պարունակող սեղմ կրկնակի աստղերին:

«Միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել շուրջ 60 գիտնականներ աշխարհի տարբեր գիտակրթական հաստատություններից, մասնավորապես՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտից, Քեմբրիջի, Շեֆիլդի, Պոտսդամի, Միչիգանի, Մոսկվայի պետական համալսարաններից:

Նախագահ Սարգսյանը, ով, որպես տեսաբան-աստղաֆիզիկոս, ժամանակին զբաղվել է հարաբերական աստղաֆիզիկայով, ողջունել է գիտաժողովը Հայաստանում կազմակերպելու նախաձեռնությունը՝ այն օգտակար համարելով գիտության զարգացման տեսանկյունից, ինչպես նաև Հայաստանի՝ որպես գիտական ավանդույթներ ունեցող երկրի համար: Նա հաջողություն ու արդյունավետ աշխատանք է մաղթել գիտաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ նրանք Հայաստանում են ոչ միայն իրենց գիտելիքները ներկայացնելու, այլև սովորելու համար:

«Ես համոզված եմ, որ 21-րդ դարը բացարձակապես տարբեր է լինելու 20-րդ դարից, և հիմնական փոփոխությունը լինելու է գիտության, տեխնոլոգիաների, մարդկային վարքագծի, ներառյալ՝ քաղաքականության վերափոխումը: Տեխնոլոգիական առաջընթացը հսկայական ազդեցություն է ունենալու ամեն ինչի, ներառյալ՝ հիմնական սոցիալական վարքագծի, արժեքների, մարդկանց վարքագծի վրա, որն ավելի քվանտային է դառնում»,-իր խոսքում մասնավորապես ասել է նախագահը՝ նշելով, որ նույնիսկ ժողովրդավարությունն է փոխում իր ձևը:

«Սա նոր աշխարհ է: Իմ տեսլականն է, որ Հայաստանը գիտական ու տեխնոլոգիական հանգույց դառնա: 21-րդ դարում իրական արժեքներն են լինելու մարդկային միտքը, ստեղծարարությունը, գաղափարը՝ հիմնված ձեռք բերած փորձի, գիտության ու տեխնոլգիաների վրա»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը:

Գիտաժողովն անցկացվում է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի աջակցությամբ, կազմակերպիչը Մեքսիկայի ազգային համալսարանի պրոֆեսոր Գագիկ Թովմասյանն է»,- ասված է հաղորդագրությունում: