Մշակութային համագործակցության նոր հեռանկարներ.  տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհին այցելել են Մատենադարան

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը, ով տիկին Նունե Սարգսյանի հրավերով գտնվում է Հայաստանում, այցելել են Մատենադարան:

«Նրանք շրջել են հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ցուցասրահներով: Քուվեյթի շեյխուհու գլխավորած պատվիրակության անդամների ուշադրությունը հատկապես գրավել են ներկայացված իսլամական ձեռագրերը:

Պատվիրակության կազմում Հայաստան ժամանած՝ Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը նշել է, մեր երկիր՝իրենց այցի գլխավոր նպատակը հատկապես մշակութային փոխհարաբերությունների խորացմանը զարկ տալն է:

«Այցելեցինք Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և, այդ այցելությունից քաջալերված, համագործակցության շատ ծրագրեր ենք մշակում։

Երկու մեծ ծրագիր ենք պատրաստվում իրականացնել Հայաստանի հետ.Քուվեյթում գործում է Իսլամական հնությունների թանգարանը, որտեղ գտնվում են իսլամական մշակույթի և արվեստի ամենամեծ և ամենահին կտորները։ Պետք է այդ նմուշներից բերենք այստեղ: Մտածում ենք նաև ամենահին արաբական և իսլամական ձեռագրերն այստեղ ցուցադրելու մասին:

Բացի այդ, պատրաստվում ենք մշակութային շաբաթներ կազմակերպել՝ հայկական մշակութային շաբաթ Քուվեյթում և Քուվեյթի մշակութային շաբաթ Հայաստանում»,- նշել է Քամել Ալ-Աբդուլ Ջալիլը։ Նա նկատել է , որ համագործակցության մեծ ներուժ կա Մատենադարանի հետ: «Քուվեյթում ունենք շատ ժամանակակից սարքավորումներ, որոնք մեզ թույլ են տալիս թվայնացնել հին գրքերը և դրանք ճիշտ ձևով պահպանել»,– ընդգծել է Քուվեյթի մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարը»,- ասված է հաղորդագրությունում: