Քաղաքացիներին հնարավորություն կտրվի տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները  և օնլայն փոխանցել ոստիկանությանը․ 87 պատգամավոր 1-ին ընթերցմամբ կողմ քվեարկեց նախագծին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 11:59
ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios
05.08.2026 | 11:50
Ինչո՞ւ եք 14 տարեկան երեխային տանջում, թողեք՝ մորը տեսնի․ Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:43
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.08.2026 | 11:40
«Բունուս» սուպերմարկետի գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել
05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ  ընդունեց «Իմ քալը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արմեն Փամբուխչյանի հեղինակած՝ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքի նախագիծը։

Այս նախագծով քաղաքացիներին հնարավորություն կտրվի տեսանկարահանել ճանապարհային երթևեկության խախտումները  և օնլայն ռեժիմով փոխանցել Ոստիկանությանը:

Նախագիծն ընդունվեց ձայների 87 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ։

Հիշեցնենք, որ  ուրբաթ օրն այս նախագիծը խորհրդարանում բուռն քննարկման տեղիք տվեց։ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը դեմ էր նախագծի ընդունմանը։

«Ի՞նչ ենք անում, առաջարկում եք՝ վազելով գնալ քաղմա՞ս կամ եթե հարևանը ժամը 8-ին քեֆ ա անում, զանգել գան՝ հավաքե՞ն։ Եթե դուք բերում եք կարգավորում, դուք քաղաքացու ձեռքը տալիս եք գործիք: Իսկ հիմա հարցնում եմ՝ ճանապարհների որակը բավարարո՞ւմ է, որ վարորդը առանց խախտումներ անելու քշի, իհարկե՛, ոչ, լուսավորությունը բավարարո՞ւմ է՝ ոչ։ Դե, եթե էդպես է, եկեք ասենք, որ Ոստիկանությունը ցրում  ենք, սաղ մենք ենք անելու, պարո՛ն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք՝ էսօրվանից ցրվում են։ Այո՛, այս օրենքը հում է, այս օրենքը վատն է, մենք դեմ ենք»,- նշել էր Աբովյանը։

ԲՀԿ-ական Արթուր Գրիգորյանն էլ նշել էր․ «Ես զարմանում եմ, որ ասում են, թե էս նախագիծը լավն է, սա շատ վատ նախագիծ է։ Հիմա ինչո՞ւ ենք ընկել էս վարորդների հետևից։ Մի հատ բալային համակարգ ենք ներդնում,  բացի բալ հանելը տուգանում ենք, հիմա էլ ասում ենք՝ վերցրեք հեռախոսներն ու ընկեք վարորդների հետևից»։

Մանրամասները՝ տեսանյութում։