Կլուծվի ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը․ Զարուհի Բաթոյան

Լուրեր

04.02.2026 | 09:31
Ամասիայի տարածաշրջանում բուք է
04.02.2026 | 09:13
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Եկող շաբաթ կառավարության նիստի օրակարգում կընդգրկվի որոշման նախագիծ՝ ամենաանապահով ընտանիքների և անձանց կյանքում երկար սպասված փոփոխությունը բերելու նպատակով:
Նախագծով առաջարկվում է.

1. տալ հնարավորություն որոշակի բնակության վայր եւ բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաեւ ընտանեկան, սոցիալական նպաստ եւ հրատապ օգնություն) օգտվելու համար,

2. պարզեցնել Համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

Սրանով կլուծվի հատկապես ծայրահեղ աղքատ ընտանիքներին աջակցություն տրամադրելու հարցը, քանի որ նրանցից շատերն ապրում են առանց հաշվառման, նույնիսկ բնակության համար չնախատեսված կառույցներում, ամենից շատ են զգում աջակցության կարիք, սակայն դուրս են մնում պետության հոգածությունից: Այսուհետ նրանք ևս կընդգրկվեն նպաստի համակարգում, իսկ մեր աջակցությունը կդառնա ավելի հասցեական»: