Իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է. «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցություն

Լուրեր

04.04.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:47
Հնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ Իրանից իր երկրի քաղաքացիների տարհանմանն աջակցելու համար
04.04.2026 | 13:34
ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովը. ՈւՂԻՂ
04.04.2026 | 13:25
Ինչու նախկինում Արցախի անկախությունը չճանաչեցինք. Սերժ Սարգսյանը պարզաբանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 13:10
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթում
04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ Արցախում իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է։ Այս մասին հայտարարություն  է տարածել «Սասնա Ծռեր» արցախյան կուսակցությունը:

«Սեպտեմբերի 8-ին Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ Արցախում իշխող մաֆիայի օրոք ընտրությունն ինքնախաբեություն է: Քանի դեռ մաֆիան է իշխում և իր ձեռքում է պահում կառավարման լծակներն ու փողը, նրա հնարավորությունները բավարար են լինելու իր վերարտադրության համար։

Ելքը մեկն է։ 2018 թ. Երևանում տեղի ունեցածի օրինակով ժողովրդական ճնշմամբ հեռացնել ստեփանակերտյան մաֆիային, ինչից հետո միայն կազմակերպել ընտրություններ։ Ընդսմին՝ այդ գործընթացը պետք է տեղի ունենա «Միացում»-ի համատեքստում և հանուն այդ նպատակի։ Հաշվի առնել վերը նշվածը, «Միացում» գաղափարով առաջնորդվող Արցախյան բոլոր առողջ ուժերին և գործիչներին կոչ ենք անում համախմբվել հետևյալ խնդիրները լուծելու համար.

1) ձևավորել առաջնորդող թիմ,

2) այդ թիմով մշակել և ընդունել «Միացում»-ի ճանապարհային քարտեզը, ինչպես նաև դրա համատեքստում ժողովրդին մոբիլիզացնելու, ստեփանակերտյան մաֆիային հեռացնելու և ժամանակավոր կառավարում իրականացնելու ծրագիրը,

3) ըստ ընդունված ճանապարհային քարտեզի և ծրագրի լուծել նախագահի և պատգամավորության թեկնածությունների հարցը»,- ասվում է հայտարարությունում։