«Ռազբորկա»՝ «Իմ քայլի» և ԲՀԿ-ի պատգամավորների միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
Բոլորը

ԱԺ նիստի ժամանակ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու քննարկման ընթացքում միջադեպ գրանցվեց:

ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյանը հայտարարեց, որ տվյալ օրինագծում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հարց չկա, քանի որ այն նպաստում է քաղաքացիների շրջանում «ատելության սերմանմանը»:

«Ե՞ս պետք է ձեզ ասեմ, որ այդպիսով մարդկանց մեջ թշնամություն եք գցում: Այդ օրինագիծն անբարոյական է: Դրանում բարոյական ոչինչ չկա»,- ասաց պատգամավորը:

Այնուհետև ԱԺ նիստերի դահլիճում աղմուկ բարձրացավ: Կարճատև լեզվակռվից հետո պատգավորները լքեցին նիստերի դահլիճն ու շարունակեցին հարաբերություններ պարզել միջանցքում: Ապա «ռազբորկան» տեղափոխվեց պատգամավոր Քաջիկ Գևորգյանի աշխատասենյակ:

Հիշեցնենք, որ օրինագծի էությունը հատուկ հավելվածի ստեղծման մեջ է։ Դրա օգնությամբ ցանկացած ֆիզիկական անձ առցանց կապի միջոցով կարող է Ոստիկանություն իրավախախտման մասին տեսանյութ ուղարկել, որից հետո Ոստիկանության աշխատակիցները, հիմնվելով ստացած նյութի վրա, կկարողանան խախտողի հանդեպ վարչական ակտ կազմել։ Իրավախախտման վերաբերյալ հայտնող քաղաքացու անձը գաղտնի է պահվելու:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան