Ինչի՞ եք ընկել վարորդների հետևից․ ԲՀԿ-ական պատգամավորը՝ «Իմ քայլի» գործընկերոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ու Արմեն Փամբուխչյանը հեղինակել են օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին»  օրենքում։

Նախատեսվող փոփոխություններով՝ հնարավորություն է տրվում քաղաքացիներին տեսանկարահանել ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներն և օնլայն ռեժիմով փոխանցել Ոստիկանությանը, իսկ տեսանյութն ուղարկած քաղաքացու ինքնությունը գաղտնի է մնալու։

Նախագծի վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը հարց հնչեցրեց՝ մենք ինչո՞ւ ենք ընկել վարորդների հետևից։

«Ես զարմանում եմ, որ ասում են, թե էս նախագիծը լավն է, սա շատ վատ նախագիծ է։ Հիմա ինչո՞ւ ենք ընկել էս վարորդների հետևից։ Մի հատ բալային համակարգ ենք ներդնում,  բացի բալ հանելը տուգանում ենք, հիմա էլ ասում ենք՝ վերցրեք հեռախոսներն ու ընկեք վարորդների հետևից»,- ասաց Գրիգորյանը՝ մտահոգություն հայտնելով, որ նույն վարորդը կարող է նույն տուգանքի համար մի քանի անգամ նկարվել և այս պարագայում հարց է առաջանում՝ ո՞ր խախտումն է Ոստիկանությունն արձանագրելու։

«Էս շիլաշփոթն ինչպե՞ս է կարգավորվելու»,- հարցրեց Գրիգորյանը։

Ի պատսխան, նախագծի զեկուցող Սիսակ Գաբրիելյանը պատգամավորին հավաստիացեց՝ խախտումների կադրերը հայտնվելու են օրենքը կարդացած մարդկանց ձեռքում և նույն տուգանքի համար քաղաքացին մի քանի անգամ չի կարող տուգանվել։

Մանրամասները՝ տեսանյութում։