«GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը «WCIT 2019»-ում կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին՝ պանելային քննարկումների համար

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովի կազմակերպչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը կմասնակցի հոկտեմբերի 6-9-ին Երևանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես պանելիստ։ Սոցմեդիայում լայն կիրառություն ունեցող գիֆերի ստեղծողը, որպես պանելիստ, «Գաղափարների շուկա» լիագումար քննարկմանը կմիանա Քիմ Քարդաշյան-Վեսթին։

«Ջիֆին» այն ինտերնետային ընկերություններից է, որը նկատելիորեն փոխել է սոցիալական մեդիայում արտահայտվելու մեր ոճը։ Ալեքս Չունգի մասնակցությամբ «Գաղափարների շուկա» պանելային քննարկումների նկատմամբ հետաքրքրությունն էականորեն կմեծանա»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը տեխնոլոգիաների ոլորտում հարուստ անցյալ ունի: Ավելի քան 500 միլիոն մարդ օրական 7 միլիարդ «GIF»-եր են ուղարկում միմյանց, որոնց դիտումներն օրական 11 ժամի են հասնում։ «GIPHY»-ն հարթակ է, որտեղ հազարավոր արտիստներ, ապրանքանիշեր և գործընկերներ օրվա տպավորություններն ավելի պատկերավոր են դարձնում։ «GIPHY»-ում օգտատերերը ոչ միայն կարող են փնտրել իրենց նախընտրելի «GIF»-երն ու «sticker»-ները, այլ նաև հրապարակել, ինտեգրել զանազան նյութերին, միմյանց հետ «կիսվել» և ավելին։

«GIPHY»-ն հիմնադրելուց առաջ Ալեքս Չունգն աշխատել է «Intel»-ում և «MTV»-ում, իսկ 20 տարվա ընթացքում՝ տասնյակ ստարտափներում։

«Business Insider»-ն Ալեքս Չունգին դասել է Նյու Յորքի 25 ամենաազդեցիկ տեխնոլոգների շարքին, «Fast Company»-ն՝ բիզնեսում ամենաստեղծարար մարդ է կոչել։ Ալեքս Չունգը փիլիսոփայության, ճարտարագիտության և գրաֆիկ-դիզայնի գիտական աստիճան ունի։

Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ «WCIT 2019»-ի բանախոսների ցանկն ու օրակարգը հասանելի են պաշտոնական կայքում՝ www.wcit2019.org:

Հայաստանի կառավարությունը ՏՏ-ն հռչակել է տնտեսության զարգացման ռազմավարական ուղղություն։ Երկրի օրենսդրությունը նպաստավոր պայմաններ է ապահովում ՏՏ ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումների համար: Հետևողական ջանքեր են ներդրվում բարձր տեխնոլոգիական նորարարությունների, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խթանման ուղղությամբ: ՏՏ պրոդուկտի արտահանումների 45 տոկոսն ուղղվում է դեպի Միացյալ Նահանգներ և Կանադա, 25 տոկոսը՝ Եվրոպա, 11 տոկոսը՝ Ասիա և այլն։ Հայաստանում շուրջ 900 ՏՀՏ ընկերություններ կան, ներառյալ համաշխարհային ճանաչում ստացած PicsArt-ը, Softconstruct-ը, Renderforest-ը, Joomag-ը և այլն։