«Նա, ով կլուծի ՍԴ հարցը, արժանի է Նոբելյան մրցանակի». Վլադիմիր Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 20:00
Չի ներկայացվել գույքի և ունեցվածքի 509 հայտարարագիր՝ 4 տարում․ ի՞նչ է սպասվում օրինախախտներին. ՔՆՆԱՐԿՈՒՄ
23.11.2024 | 19:28
Ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ընկերական խաղերին
23.11.2024 | 19:17
Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
23.11.2024 | 19:00
Այսօր չկան կիրթ մեկենասներ, հայ կոմպոզիտորները ճանաչելի չեն դրսում, պետությունը մեծ անելիք ունի. Սաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
Բոլորը

Factor.am -ի զրուցակիցն է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը

 Պարոն Վարդանյան, մենք Սահմանադրական դատարան ունե՞նք, թե՝ ոչ։

-Սահմանադրությամբ նախատեսված՝ այո, և ունենք Սահմանադրական դատարան, որը ձևավորվել է երեք Սահմանադրություններով՝ 1995-ի, 2005-ի և 2015-ի Սահմանդրության խմբագրություններով։ Սահմանադրական դատարանը, որը նախատեսված է այս Սահմանադրությամբ, դեռևս չի ձևավորվել։

-Այդ դեպքում ի՞նչ է նշանակում այն արտահայտությունը, որ այս Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ։

-Ես չգիտեմ ով է այդ արտահայտությունը արել, մենք, այդուհանդերձ, առաջնորդվում ենք այն կարևորագույն սկզբունքով, որ ՀՀ-ին անհրաժեշտ է սահմանադրական արդարադատություն։

-Դուք տպավորություն չունե՞ք որ այդ արտահայտությամբ խաղում են ՍԴ հեղինակության հետ։

-Իհարկե, հնարավորինս պետք է զերծ մնանք այնպիսի գործողություններից, որոնք հեղինակազրկում են դատական իշխանությունը որպես այդպիսին։ Բայց դատական իշխանությունները, բարձրագույն դատական ատյանները, որոնց վրա որևիցե վերադաս չկա, պետք է հասկանան իրենց սահմանադրական պատասխանատվությունը, հասկանան իրենց լիազորությունները և չշեղվեն իրենց լիազորություններից։

-Ի վերջո որոշվե՞ց, թե ինչպես է լուծվելու ՍԴ անդամների հրաժարականի հարցը։

-Ինչպես դատական իշխանությունից իմ գործընկերներից մեկն ասեց՝ դա Նոբելյան մրցանակակրի հարց է։

-Այսինքն, ով կարողանա լուծե՞լ․․․

-Լուծումը բավականաչափ բարդ է, էդ պատճառով ասել է, որ Նոբելյան մրցանակ կարելի է տալ էն մարդուն, ով կարողանա լուծել նշված խնդիրը։

Զրուցեց Մհեր Արշակյանը