Ոստիկանապետի չափանիշներին Քրիստինե Պողոսյանը համապատասխանում է՝ ըստ ԼՀԿ-ական պատգամավորի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում և՛ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի, և՛ Ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն՝ այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը «համարձակությունը հավաքեց» ու նախագծի զեկուցող, ԼՀԿ-ական պատգամավոր Տարոն Սիմոնյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս կվերաբերվեն վերջինս ու նրա քաղաքական թիմը, եթե իշխող ուժը ՀՀ ոստիկանապետի պաշտոնում առաջադրի իրեն՝ խիստ քաղաքականացված ու կուսակցական Քրիստինե Պողոսյանին։

«Ասում են՝ մանդատդ դի՛ր, գնա՛ ոստիկանապետ։ Իշխանական ուժը կարծում է՝ դու այդտեղ ավելի օգտակար ես։ Ինչպե՞ս կվերաբերվեք»,-հարցրեց Պողոսյանը։

Ի պատասխան Տարոն Սիմոնյանն ասաց․ «Ձեր պարագայում, բնականաբար, ծափողջույններով կառաջնորդվենք, բայց եթե կոնկրետ Ձեր հարցին պատասխանեմ, ապա մենք նաև առաջնորդվում ենք ողջամտության և ողջախոհության չափանիշներով։ Ձեր պարագայում ամբողջությամբ համապատասխանում է ողջախոհության չափանիշներին»,- ասաց  Սիմոնյանը՝ հավելելով, որ եթե իրենք գտնեն, որ պաշտոնի հավակնորդ անձը կոմպետենտ չէ, պետք է քննադատեն։

«Բայց փաստացի գործիքակազմ եք տալիս, որից հետո ընդդիմանաք, թե՝ չէ, որևէ բան չի տա, եթե ես գնամ ոստիկանապետ»,- ասաց Պողոսյանը՝ խնդրահարույց համարելով նախագծով առաջարկվող այդ դրույթը, որ ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի պաշտոնի հավակնորդի համար բարձրագույն կրթության առկայությունը պարդադիր չէ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան