Զոհրաբյանը հավաստիացում է՝ եթե Արմեն Փամբուխչյանը մուկ բռնելու համար թակարդ լարի, պատասխանատվության չի ենթարկվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է ՀՀ Քրեական օրենսգրքում և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին հարցը։ Նշենք, որ այդ փոփոխություններով  առաջարկվում է քրեականացնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը: Նախագծի հեղինակներն են ԲՀԿ-ական պատգամավորները։

Այն խորհրդարանում ներկայացնող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով  նախատեսվում է վարչական տուգանքից զատ, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանել նաև կալանք և ազատազրկում՝ ընդհուպ մինչև 3 տարի ժամկետով։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ եթե տնային պայմաններում կատուն մուկ կամ առնետ է որսում, կամ մկներ են որսում գիտահետազոտական նպատակով, արդյոք այդ դեպքերի համար ևս  սահմանվելո՞ւ է քրեական պատասխանատվություն։

Ի պատասխան՝ Նաիրա Զոհրաբյանը պատգամավորին հավաստիացրեց՝ եթե պատգամավորն իր տանը մուկ բռնելու համար թակարդ լարի կամ կատուն ուտի մկանը, դրա համար  պատասխանատվություն չի նախատեսվում։

«Եթե Ձեր տանը կա առնետ կամ մուկ, Դուք՝ Ձեր բնակտարածքի հիգիենան պաշտպանելու համար, կամ Ձեր կատուն որոշեք մկանը բռնել, ո՛չ դուք, ո՛չ Ձեր կատուն պատասխանատվության չեք ենթարկվի»,- ասաց Զոհրաբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան