«Հայաստանի բյուջեն Ամուլսարից տարեկան կստանա լրացուցիչ 50 միլիոն դոլար ուղղակի հարկ»․ Հայկ Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
23.11.2024 | 12:34
ԱԺ պատգամավորներ կգործուղվեն Մոսկվա
23.11.2024 | 12:24
Իմ պատասխանը երկուշաբթի կհրապարակեմ. Հովիկ Աղազարյանը` մանդատը վայր դնելու մասին
23.11.2024 | 12:12
Վերադարձի՛ր շարք․ ՊՆ սոցիալական հոլովակը
23.11.2024 | 11:55
Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն
23.11.2024 | 11:23
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 23-ի դրությամբ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանը

-Պարոն Գևորգյան, Ամուլսարի շահագործման հակառակորդները փաստորեն մերժել են Նիկոլ Փաշինյանի կոչը բացել Ամուլսարի ճանապարհները։ Ըստ Ձեզ, դա ի՞նչ հետևանքներով է հղի։

-Հետևանքները կանխատեսելի են։ Ամուլսարի ճանապարհները պետք է բացվեն, որովհետև չբացվելու դեպքում Հայաստանը կընկնի շատ ուժեղ ֆինանսատնտեսական հարվածների տակ։ Էս պահին վիճակն էնպիսին է, որ Ամուլսարում բացի շինարարական աննշան աշխատանքներից բուն հանքի արդյունահանման աշխատանքներ իրականացվել չեն կարող, որովհետև դրա համար պետք է մի քանի էտապ շինարարական աշխատանք իրականացվի։

-Այսինքն, եթե ճանապարհները մինչև ապրիլ փակ մնան, դա Ամուլսարին վնա՞ս է, թե՝ ոչ։

-Որևէ կերպ չի ազդի Ամուլսարի բուն գործունեության հետ։ Սա արդեն ինձ համար կասկածելի է, որովհետև իրենք ճանապարհ փակողները գիտեն, որ ճանապարհ փակելը իրավական հիմք է տալիս հակառակ կողմին Հայաստանի դեմ որոշակի իրավական գործընթաց սկսելու, որը շատ թանկ կարող է նստել Հայաստանի վրա։ Իսկ եթե բացեն ճանապարհները և չլինի վիզուալ որևէ փակ ճանապարհ, այլևս ոչ ոք չի կարող մեղադրել Հայաստանին, որ ճանապարհները փակվել են և այդ իսկ պատճառով Ամուլսարը չի շահագործվում։ Սա իրավական խնդիր է, որը ցավոք սրտի, Ամուլսարի ճանապարհը փակողները չեն ուզում ընկալել, և էստեղ ես արդեն իսկ դիտավորություն եմ տեսնում, որ նպատակը ոչ թե բնությունը պաշտպանելն է, ինչպես իրենք են ասում, այլ նպատակը բոլորովին այլ խմբավորումների ազդեցության տակ է կայացվել այդ որոշումը։

-Խմբավորում ասելով նկատի ունեք մյուս հանքե՞րը։

-Մի քանի խմբավորում է, մի խումբն ուղղակի ուզում է ինքնահաստատվել, ճանաչում ձեռք բերել քաղաքական նկատառումներով, մյուս խումբն ուղղակի երազում է, որ էս փուլում Հայաստանն ընկնի ֆինանսական մեծ հարվածների տակ․․․

-Երևի նախկիններն են․․․

-Դժվար չէ կռահել։ Եվ իրենք ամեն ինչ փորձում են անել, որ Հայաստանն այդ հարվածն ստանա այս կառավարության օրոք։ Որովհետև եթե նայենք, այս պահին Հայաստանի տնտեսությանն ուղղված որևէ մարտահրավեր չկա, Հայաստանի տնտեսությունը հիմա զարգանում է շատ ներդաշնակ, բնականոն և բավականին արագ։ Այսինքն, մի բան է պետք, որ էդ ընթացքը կանգնեցվի, ի՞նչ կարող է լինել՝ Ամուլսարը շատ լավ պատրվակ է էդ նպատակին հասնելու համար։ Եվ կա մի շատ փոքր խումբ, որոնք իրոք ազնիվ նկատառումներով զուտ բնապահպանական հարցեր են բարձրացնում։

-Պարոն Գևորգյան, Դուք խոսեցիք այն մասին, որ ֆինանսատնտեսական շատ ծանր հարվածների տակ կընկնենք։ Ովքե՞ր են հարվածողները։

-Միջազգային իրավունքն է հարվածողը, էստեղ չկա կոնկրետ ինչ-որ սպիտակ օձիքով ինչ-որ մեկը նստած, որը մտածում է էս երկրին հարվածենք, էն երկրին հարվածենք։ Ընկերություն է, որը բավականին զգալի ու մեծ գումար է ծախսել․․․

-300 միլիո՞ն։

-Տարբեր հաշվարկներ կան, ըստ «Լիդիանի» մոտ 400 միլիոն․․․

-Գագիկ Ծառուկյանն ասում է, որ խոսքը 30 միլիոն դոլարի մասին է։

-Էդտեղ բոլորովին այլ խնդիր է, որովհետև «Լիդիանի» տեխնոլոգիան շատ ավելի թանկ է, քան էն տեխնոլոգիաները, որոնք մինչև հիմա Հայաստանում օգտագործվել են։ Այնտեղ, ըստ էության, տեխնոլոգիա ընդհանրապես չկա, ուղղակի հանքը քանդել են ու թունավոր նյութերը լցրել մոտակա ջրերն ու փոսերը։ Էդ հարվածները կստացվի տուգանքների, տույժերի և փոխհատուցումների տեսքով, որը Հայաստանը պիտի վճարի Ամուլսարի շահագործումը դադարեցնելու համար։ Էստեղ երկու կարծիք լինել չի կարող, որ նման հարվածը կուղղվի Հայաստանին, եթե ճանապարհները չբացվեն։

-Ո՞ր պահից «Լիդիանը» կարող է դիմել միջազգային արբիտրաժ։

-Դա շատ նեղ մասնագիտական հարց է, երևի միջազգային իրավունքի մասնագետներին պետք է ուղղել հարցը, բայց տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած պահի «Լիդիանը» կարող է դիմել արբիտրաժ ու որքան գիտեմ, ներկայացված հայց արդեն կա։ Դա կարող է լրացվել, դա կարող է շարունակվել, կարող է ետ կանչվել։

-Դուք ասել եք, որ նոր փորձաքննության կարիք չկա։ Մինչդեռ այլ մասնագետներ ասում են, որ «Լիդիանը» փորձաքննության փաստաթղթերում փոխել է բազմաթիվ տվյալներ, որի պատճառով ըստ բնապահպանների եղած ՇՄԱԳ-ը պետք է չեղյալ համարվի։ Ինչպե՞ս հասկանալ։

-Եղած ՇՄԱԳ-ը, ըստ ՀՀ օրենսդրության, չեղյալ կարող է համարվել հստակ նկարագրված դեպքերում։ Այս դեպքերը, էն իրավիճակը, որ կա այսօր Ամուլսարի շուրջ, չեն համապատասխանում դրան։ Մենք չենք կարող չեղյալ համարել ՇՄԱԳ-ը։ ՇՄԱԳ-ը չեղյալ չհամարելու դեպքում մենք չենք կարող իրականացնել նոր ՇՄԱԳ։ Եվ էն աղմուկը, որ կա, թե տեսեք, էսպես է, էնպես է, չէ, էնպես չի, եթե մենք ուշադիր նայենք փորձաքննությունը, էնտեղ դուք կետ չեք գտնի, որ հանքի շահագործումը վնաս է բնությանը։ Էնտեղ ասվում է այլ բան՝ եղած փորձաքննության արդյունքները բավարար չեն, այսինքն, մենք 80-90 հատ փորձանմուշ ենք վերցրել, որպեսզի գնահատենք դրանց ազդեցությունը բնության վրա, արդյոք աղետալի կամ վնասակա՞ր է, թե՝ ոչ, մի 3 հատ էլ է պետք, 5 հատ էլ է պետք։ Այսինքն, հիմնականում փորձաքննությունն արված է։ Ո՞րն է կառավարության դիրքորոշումը՝ հիմա ճանապարհները բացվեն, որպեսզի որևէ մեկն իրավական հիմք չունենա Հայաստանին մեղադրելու և առաջիկայում իրականացնել փորձաքննություն թեկուզ ՇՄԱԳ-ից դուրս։

-Հարցազրույցներից մեկում Դուք ասում եք, որ ներդրումների աճի տեմպերի նվազման միտում կա, և դա բացատրվում է Ամուլսարի խնդրի անորոշությամբ։ Այսինքն, առանց Ամուլսարի մենք կորա՞ծ ենք։

-Ոչ, իհարկե, ոչ։ Խնդիրն էն չի՝ Ամուլսարը կաշխատի և դա ինչքան օգուտ կբերի տնտեսությանը, հա, իհարկե, որոշակի օգուտ բերելու է, խնդիրն էն է, թե չաշխատելու դեպքում Հայաստանն ինչ հարվածներ կստանա։ Էդ հարվածները հավասար են որոշ կանխատեսումներով Հայաստանի բյուջեի կեսին։

-Ոսկին, որն արդյունահանվելու է, դա մե՞րն է, թե «Լիդիանինը»։

-Էստեղ կա ծրագիր, որքան ինձ հայտնի է, որ որ ոսկին արդյունահանելուց հետռ էդ ոսկին կձուլվի Հայաստանու՞մ, դա էդքան պարզ գործողություն չէ, Հայաստանը կստանա էդ ոսկին հարգելու, հարգը դնելու իրավունքով դա կանցնի ԿԲ-ին․․․ Իրավական առումով էդ ոսկին «Լիդիանը» կարող է վաճառել, բայց դա կարող ենք մենք գնել նաև։

-Կարո՞ղ եք ասել՝ Ամուլսարի շահագործումից մեր երկրի բյուջեն տարեկան կամ ընդհանրապես ինչքան գումար կստանա։

-Ըստ ծրագրի, նախատեսված տվյալների, Հայաստանի բյուջեն տարեկան կստանա լրացուցիչ 50 միլիոն դոլար ուղղակի հարկ, 750 մարդ բարձր աշխատավարձ կստանա, մոտ 3 հազար մարդ սպասարկող անձնակազմը կլինի մերձակայքում։ Ինձ առաջին հերթին հետաքրքրում է, որ Ամուլսարը վնաս չբերի տնտեսությանը։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: