Գայթակղությունը մեծ է այս կամ այն հարցը կացինով լուծելու. Արարատ Միրզոյանը՝ դատական համակարգի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դատական բարեփոխումների մեկնարկը տրված է, բայց, կարծում եմ, կհամաձայնեք, որ դա երկար պրոցես է, և դժվար կլիներ սպասել, որ այն ավարտվի ու նոր սկսենք դատական գործերի քնությունը»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, որ այսօր աղմկահարույց դատական գործեր են քննվում այն պարագայում, երբ դատական համակարգն այդպես էլ չբարեփոխվեց։

ԱԺ նախագահը, այդուհանդերձ, հույս ունի, որ ՀՀ յուրաքանչյուր դատավոր այս կամ այն գործը քննելիս առաջնորդվում է բացառապես ՀՀ օրենքներով։

«Հույս ունեմ, որ դատարանները թույլ չեն տա՝ խորացնել անվստահությունը դատական համակարգի նկատմամբ»,- շարունակեց Միրզոյանը՝ հավելելով. «Իհարկե, գայթակղությունը շատ մեծ է, գուցե այդպիսի հանրային պահանջարկ կա՝ կացինով լուծել այս կամ այն հարցը, բայց մենք՝ որպես իշխանություն, չենք կարող գնալ այդ ճանապարհով, չենք կարող անտեսել միջազգային պարտավորություններ, գործող իրավակարգավորումները։ Առավելապես ինձ՝ որպես հեղափոխական ճանապարհ անցած մարդու, կարող է հեշտ թվալ լուծումը, բայց վստահ եմ, որ պետությունը պետք է զարգանա իրավական ճանապարհով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան