Ինձ մոտ ընդգծված վստահություն կա, որ ԱԺ-ում 131 շատ վատ ու մեկ սուրբ պատգամավոր կա․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը զարմացած է՝ եթե Արման Բաբաջանյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության առաջարկվող մեխանիզմը համարում է խայտառակություն, այդ դեպքում ինչո՞ւ այդ մասին չի բարձրաձայնել այդ  նախագծի առաջին ընթերցման ժամանակ, երբ ինքը դեռ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորն էր։

«Ուշի ուշով  հետևելով պարոն Բաբաջանյանի վերջին ելույթներին՝ ինձ մոտ ընդգծված վստահություն կա, որ Ազգային ժողովում կա 131 շատ վատ և մեկ սուրբ պատգամավոր։ Ես զարմանում եմ, թե ինչպես կարելի է այսչափ երկակի ստանդարտներ կիրառել։ Ասում եք խայտառակություն է տեղի ունեցածը, դավադրություն է պետականության նկատմամբ, մինչդեռ երբ այս դավադիրները ներկայացնում էին այդ առաջարկները, իսկ դավաճանները՝ ընդունում, դուք այդ ժամանակ հանդիսանում էիք «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ։ Բա եթե այդքան սկզբունքային էիք, այս ամբիոնը այն ժամանակ ինչո՞ւ չօգտագործեցիք ու ասեիք՝ բա էս ի՞նչ եք անում»,- ասաց  Հայրապետյանը, ինչին ի պատասխան Արման Բաբաջանյանը տեղից արձագանքեց․ «Արել եմ»։