Արման Բաբաջանյանը խայտառակություն է համարում այն, ինչը ԱԺ նախագահը համարում է ժողովրդավարական ձեռքբերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Ազգային ժողովի սեպտեմբերի 12-ի նիստում քննարկվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հեղինակած «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Ըստ հեղինակի՝ կատարված փոփոխություններով առաջարկվում է այդ հանձնաժողովի 5 անդամներից մեկին առաջադրելու հնարավորությունը տալ Բարձրագույն դատական խորհրդին, երկուսինը՝ ընդդիմադիր խմբակցություններին, 1-ական անդամ էլ Կառավարությանն ու ԱԺ իշխող խմբակցությանը։

Միրզոյանի փոխանցմամբ՝ հանձնաժողովի 5 անդամները իրենք իրենց միջից կընտրեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ։ Միրզոյանը առանձնացրեց մեկ այլ փոփոխություն ևս, որով քաղաքական ուժերը չեն կարող հետ կանչել իրենց առաջադրած թեկնածուներին՝ դրանով իսկ չկարողանալով  նրանց վրա ճնշում գործադրել։

Մինչ Արարատ Միրզոյանն այս փոփոխությունները համարեց ժողովրդավարական ձեռքբերում, պատգամավոր Արման Բաբաջանյանը դրանք որակեց խայտառակություն։

«Ուրախ եմ, որ  որևէ ձևով չեմ մասնակցել այն համաձայնությանը, որը կայացվել է իշխող ուժի և ընդդիմադիր խմբակցությունների միջև, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի խայտառակություն է։ Որևէ հիմնավորում չկա, թե ինչո՞ւ է հանվել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության կարգը և առաջադրվել է մի լուծում, որը, ըստ էության, քաղաքականացնում է հանձնաժողովի ամբողջ կազմը և վտանգում դրա անաչառ գործունեությունը»,- ասաց  Բաբաջանյանը։

Պատգամավոր Բաբաջանյանը հարց է հնչեցնում՝ եթե Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննի Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Գագիկ Ծառուկյանի, Էդմոն Մարուքյանի, ԲԴԽ նախագահի կամ անդամի հետ կապված որևէ հարց, կարողանալո՞ւ են արդյոք հանձնաժողովի անդամները զերծ մնալ քաղաքական և կորպորատիվ նեղ շահերից։

Աղավնի Սուքիասյան