«Պողոսի» կարծիքը կարևո՞ր է ԿԲ-ի համար․ Հայկ Կոնջորյանը՝ ԿԲ խորհրդի անդամին

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր ընթանում է Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը: Նշենք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջարկել է Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը թեկնածուից հետաքրքրվեց՝ ինչպիսի՞ վերափոխման պետք է ենթարկվի Կենտրոնական բանկի հանրային իմիջը, և ընդհանրապես դա կարևո՞ր է, թե՝ ոչ:

«Պայմանական ասած՝  «Պողոսի» կարծիքը կարևո՞ր է ԿԲ-ի համար»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Հասմիկ Ղահրամանյանը նշեց, որ Կենտրոնական բանկի համար շատ կարևոր է ցանկացած քաղաքացու կարծիքը այդ կառույցի վերաբերյալ, քանի որ ԿԲ-ի նկատմամբ վստահությունը վստահություն է նաև ազգային արժույթի նկատմամբ։

«Մենք փորձում ենք ԿԲ-ի մասին կարծիք ձևավորել՝ ապահովելով  թափանցիկությունը։ Ես, իհարկե, կարևորում եմ թիրախային հաղորդակցումը, որը մասամբ արվում է, սակայն ես ունեմ կոնցեպտ ավելի ընդլայնելու այդ հաղորդակցումը, որը մեզ կտա հետագայում ազդակ, թե ինչը կարելի է փոխել»,- ասաց  Ղահրամանյանը։