Անի Սամսոնյանն իր հարցի պատասխանն է պահանջում․ Ավինյանը պնդում է՝ տեղեկության չի տիրապետում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում ճգնաժամ է։ Ճգնաժամ է՝ հատկապես բուժանձնակազմի թերլրացման պատճառով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

Ըստ պատգամավորի՝ 2018 թվականի սեպտեմբերին հետաձգվել է «Քրեակատարողական բժշկություն կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության մեկնարկի ժամկետը մինչև 2019 թվականի հունվար ամիսը։

«Անցել է մեկ տարի, որևէ շարժ չկա, իսկ խնդիրը շարունակում է մնալ և վտանգավոր լինել ՔԿՀ-ների կալանավորների և դատապարտյալների առողջության համար»,- ասաց  Սամսոնյանը՝  Կառավարությունից հետաքրքրվելով՝ ինչո՞ւ չի բացվում այդ ՊՈԱԿ-ը և չբացվելու պարագայում ի՞նչ է առաջարկում Կառավարությունը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Անի Սամսոնյանին առաջարկեց հարցը գրավոր ուղարկել համապատասխան նախարարությանը կամ հնարավորություն տալ այդ հարցին պատասխանել նախարարի տեղակալին՝ նշելով, որ այսօր ԱԺ-ում ներկա են ոչ բոլոր նախարարները, քանի որ նրանք գործուղումների մեջ են։

«Իմ խնդիրը չէ, թե ով կպատասխանի այդ հարցին, դրան պետք է պատասխան տրվի այսօր, որովհետև կան հարցեր, որոնք հետաձգելու չեն»,- պնդեց Սամսոնյանը, ինչին ի պատասխան Տիգրան Ավինյանն ասաց․ «Ես, ցավոք սրտի, տեղեկության չեմ տիրապետում․ այդ պատճառով առաջարկեցի երկու լուծում»։

Մանրամասները՝ տեսանյութում։