Կասկածելի հանգամանքներում հավաքվող ու որոշումներ կայացնող էս մարդկանց շարունակում ենք վստահել․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կառավարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի միջև» համագործակցության համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Համաձայնագրի նպատակն է ձևավորել համագործակցության ընդհանուր շրջանակ և սահմանել ուղենիշներ՝ ուղղված Հայաստանի տարածքում Մալթայի ինքնիշխան ուխտի կողմից իրականացվող՝ հիվանդների խնամակալության, սոցիալական և առողջապահական գործողությունների խթանմանը։

Նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը։

Նախագծի վերաբերյալ պատգամավոր Արման Բաբաջանյանը նկատեց, որ թեև նշված է, որ խորհրդարանի իրավական փորձաքնության վարչությունը տվել է եզրակացություն, որ այն համապատասխանում է երկրի Սահմանադրությանը, սակայն իր համար կարևոր է, որ ՍԴ-ում առկա է ճգնաժամ, և այս փաստը շարունակվում է մնալ անկարևոր՝ հատկապես նման համաձայնագրերի քննարկմանն ժամանակ։

Ըստ պատգամավորի՝ և՛ վարչապետը, և՛ ՍԴ անդամներից մեկն ասել են, որ ՍԴ-ում ճգնաժամային վիճակ է, Ազգային ժողովն էլ մինչև հիմա ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի նամակի վերաբերյալ վերջնական բան չի ասել, մինչև հիմա չկա գործողությունների պլան, սակայն պատգամավորները շարունակում են քննարկել  այն նախագծերը, որոնք գնում են ՍԴ, քննարկվում փակ ռեժիմով։

«Հիմա էս մարդկանց, որոնք կասկածելի հանգամանքներում հավաքվում ու որոշումներ են կայացնում, շարունակում ենք վստահել նման կարևոր համաձայնագրերի քննությունը»,- ասաց Բաբաջանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան