Ոչ թե կոպեկներ, այլ միլիոններ. շքեղ առանձնատների գույքահարկն ավելացնելու նախագիծը հասել է ԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովը քննարկում է անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգի ներդրմանը նպաստող օրենքի նախագիծը: Նշենք, որ օրինագծով նախատեսված է գույքահարկի՝ որպես սեփականությունից գանձվող հարկերի հորիզոնական և ուղղահայաց արդարության սկզբունքների ամրապնդում, հարկային բեռի արդարացի և հավասարաչափ բաշխում՝ առանց նվազ ապահովված հարկ վճարողների հարկային բեռի ավելացման:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը հարցի հարակից զեկուցող Բաբկեն Թունյանից հետաքրքրվեց, թե Երևանի տարբեր վարչական շրջաններում որքանո՞վ է ավելանալու գույքահարկը։

«Հիմա հստակ հարց՝ Կենտրոն, Կոմիտաս, Զեյթուն… որքանո՞վ  կթանկանա այս շրջաններում երկու սենյականոց  բնակարանի գույքահարկը: Հուսամ՝ տվյալներն ունեք, հետևաբար, եկեք հնչեցնենք թանկացումների տոկոսադրույքները, որ մեր քաղաքացիներն իմանան»,- ասաց Աբովյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը նշեց, որ հիմա որոշում են գույքահարկի արժեքը, իսկ  որքանո՞վ կթանկանա հարցին կկարողանա պատասխանել, երբ կլինեն համապատասխան վերանայումներ:

«350 մլն դրամ կադաստրային արժեք ունեցող առանձնատունը հիմա վճարում է գույքահարկ 3.2 մլն դրամ, այս փոփոխություններից հետո կվճարի 28 մլն դրամ։ Սա վերևի շեմն է, իսկ ներքևի շեմի համար կարող է որևէ բան չփոխվել։ Հարգելի՛ տատիկ-պապիկներ ջան, կարող եք հանգիստ լինել, այս օրենքն ընդունելու դեպքում ձեր գույքահարկը չի թանկանա: Բայց հարգելի՛ խոշոր սեփականատերեր ջան, եթե ունեք շատ բարձր արժեքով անշարժ գույք, որի համար կոպեկներ եք վճարում, այս օրենքն ընդունելուց հետո ձեզ համար հաստատ գույքահարկը կթանկանա»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան