Արարատ Միրզոյանը ստիպված է բառերը ստուգաբանել. պատգամավորները Կառավարության բերած նախագծի իմաստը չեն հասկանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Բոլորը

Հայաստանի Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել օրենսդրական նախաձեռնություն, որով առաջարկվում է դեկտեմբրի 7-ը նշել որպես «Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օր»՝ համապատասխան լրացում առաջարկելով կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին»  ՀՀ օրենքում։

Օրենքով առաջարկվող լրացումը՝ «աղետների դիմակայունության օր» ձևակեպումը, անհասկանալի էր պատգամավորների համար։

Առաջարկվող փոփոխությունը խորհրդարանում ներկայացնող ԱԻՆ փոխնախարար Արմեն Հարությունյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը հետաքրքրվեց՝ եթե դեկտեմբերի 7-ը հայ ազգի գիտակցության մեջ արդեն արմատացած է որպես հիշատակի օր, ո՞րն է լինելու այն հավելյալ արդյունքը, որի համար օրենքում ավելացվում է «աղետների դիմակայունության օր» ձևակերպումը:

Ի պատասխան՝ Հարությունյանը նշեց, որ հիշատակի օրվան զուգահեռ կարևոր է ևս մեկ անգամ շեշտադրել «աղետների դիմակայունության» բարձՐացումը՝ որպես հասարակության համար լրացուցիչ ազդակ։

«Աղետների դիմակայունության օր» ձևակերպումն օգտագործելու իմաստը փոխնախարարին խնդրեց բացատրել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը. «Ինձ հետաքրքրում է՝ ի՞նչ խորհուրդ եք տեսնում դրա մեջ, ի՞նչ միջոցառումներ պետք է անեք, որ ժողովուրդը հասկանա, որ օրենքում կարողացել եք լրացումներ անելով իմաստավորել»։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հավելեց․ «Չեմ հասկանում՝ ի՞նչ ասել է «աղետների դիմակայունության բարձրացում», հիմա աղետներից  հետո՞ ենք դիմակայում, թե՞ առաջ»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանն էլ նկատեց, որ հասարակության մեջ դեկտեմբերի 7-ի գիտակցումն արմատացած է, իսկ այդ հիշատակի օրը այլ ձևակերպումներով ծանրացնելը  հարմար չէ, քանի որ դրա բովանդակության մեջ այլ բաղադրիչներ ենք մտցնում՝ ստեղծելով վտանգ, որ կշեղվենք օրենքի բուն իմաստից ու նպատակից։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ շտապեց  «դիմակայունություն» եզրույթը ստուգաբանել դա չհասկացող  պատգամավորների համար։

«Ես ենթադրել կարող եմ, որ «դիմակայունություն» բառում «կայուն» հատվածը «կայունություն» արմատի իմաստը չի կրում, «ուն»-ը այստեղ ածանցային դեր է խաղում, ինչպես «պատրաստակամություն»-ը։ Դիմակայել բայից գոյականակերտ ինչ-որ բան են փորձել ստանալ»,- ասաց  Միրզոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան