ՌԴ-ում հայկական վարորդական վկայականների խնդրի արագ լուծման ուղղությամբ աշխատանքներ են տարվում․ Շավարշ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը խորհրդարանի այսօրվա նիստում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ փուլում է ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների վարորդական վկայականների հետ կապված խնդրի կարգավորումը։

«Ձեր հայտարարությունից հետո պարոն Զատուլինն ընդունեց, որ կա խտրական վերաբերմունք ՀՀ քաղաքացիների նկատմամբ: Ի՞նչ փուլում է հիմա այս խնդիրը»,- հարցրեց պատգամավորը։

Շավարշ Քոչարյանը պատասխանեց, որ սահմանափակումն իրականացվել է ռուսաստանյան օրենսդրությանը համապատասխան, այդ օրենքն այնպես է ընդունվել, որ ԵՏՄ անդամ պետություններից տարածվում է միայն Հայաստանի վրա:

«Այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։ Այս հարցը քննարկվում է 2 ուղղությամբ՝ բազմակողմանի և երկկողմանի: Հարցը երկկողմանի մակարդակում է քննարկվում այն պատճառով, որ սահմանափակումը մտցվել է ռուսական օրենսդրության շրջանակում: Մենք հույս ունենք, որ կկարողանանք հասնել արդյունքի»,- ասաց նա:

Նշենք, որ ռուսական օրենսդրության համաձայն՝ Հայաստանի վարորդական վկայականները Ռուսաստանի տարածքում չեն ճանաչվում, եթե ավտոմեքենան օգտագործվում է վարձատրվող աշխատանքի համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան