Ինչո՞ւ են հրատապ տրոհվում Հայկ Մարությանին կից խորհուրդները. ավագանու անդամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 15:59
Զելենսկին Մասկին պարգևատրել է Ազատության շքանշանով՝ երկրի բարձրագույն պարգևներից մեկով
26.08.2026 | 15:47
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին երկաթուղու հարցում
26.08.2026 | 15:39
Գործող օլիմպիական չեմպիոն Ալիսա Լյուն բաց կթողնի գեղասահքի նոր մրցաշրջանը
26.08.2026 | 15:30
ՔՊ-ն որոշել է չընտրել Իրինա Յոլյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում
26.08.2026 | 15:21
Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 15:10
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել // Ընդդիմությունից ԱԺ հանձնաժողովի նախագահ ընտրվեց․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 15:00
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 2.21 հա մակերեսով 2 հողատարածք
26.08.2026 | 14:52
Չեռնիգովում ռուսական հարվածի հետևանքով երկու զոհ կա, այդ թվում՝ 4-ամյա աղջիկ
26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանին ավելացնելու է քաղաքապետին կից հասարակական խորհրդակցական մարմինների թիվը, որոնք տարբեր ոլորտներին առնչվող հարցերի շուրջ քաղաքապետի խորհուրդներ են տալիս:

Այսուհետ Երևանի քաղաքապետին կից գործելու են հետևյալ Խորհուրդները. համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման, քաղաքաշինական, շրջակա միջավայրի պահպանության, առևտրի և ծառայությունների, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, առողջապահության, սպորտի և առողջ ապրելակերպի, սոցիալական պաշտպանության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և երիտասարդության հարցերի:

Մինչև հիմա էլ այս խորհուրդներից մի քանիսը գործում էին, բայց ավագանին մի քանի ոլորտներ տարանջատում է: Կրթության, մշակույթի, զբոսաշրջության և երիտասարդության հետ տարվող աշխատանքների հարցերով զբաղվող հասարակական խորհրդից առանձնացվում է Երիտասարդության հարցերի խորհուրդը: Առանձնացվում է նաև Առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհուրդը և ձևավորվում են Սպորտի և առողջ ապրելակերպի ու Առողջապահության առանձին խորհուրդներ:

Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը հետաքրքրվեց, թե այս խորհուրդների տրոհումն ի՞նչ է տալու համայնքին և ավագանիում առկա գլխադասային հանձնաժողովներին ի՞նչ օգուտներ է տալու: Ավագանու անդամը նախագիծը որակեց խորհուրդների հրատապ տրոհում:

«Իմ քայլ»-ից Գրիգոր Երիցյանն էլ ասաց, որ ոլորտային մասնագետները հնարավորություն կունենան քաղաքապետին մասնագիտական խորհուրդներ տալ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան