Ամուլսարը չպետք է հանքի վերածվի, և մենք դրա համար կներդնենք մեր առավելագույն ջանքերը. ՔՈ կուսակցությունը հայտարարությունը

Լուրեր

05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Քաղաքացու որոշում»  կուսակցությունը հայտարարություն է տարածել Ամուլսարի վերաբերյալ

«2018 թվականի հեղափոխական գործընթացներից հետո Ամուլսարի հարցով մտահոգված քաղաքացիների կողմից կրկին ձևակերպվել է այդ հանքարդյունաբերական ծրագրի չեղարկման քաղաքական պահանջ։ Խնդիրն ունի տնտեսական, իրավական, սոցիալական, բնապահպանական և այլ բաղադրիչներ։ Ծավալվող քաղաքական գործընթացի սկզբում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով խնդրի այլ բաղադրիչները, այն, անթույլատրելիության աստիճանի պարզեցնելով, հանգեցրել է միայն բնապահպանական խնդրի։ Դրա շրջանակներում նա առաջարկել է մի պարզ պայման՝ հանքը չի շահագործվի, եթե բնապահպանական ռիսկեր հայտնաբերվեն և կշագործվի, եթե այդպիսիք չհայտնաբերվեն։ Վերոնշյալ ռիսկերի հայտնաբերման գործը վստահվել էր կառավարության կողմից ընտրված ԷԼԱՐԴ կազմակերպության կողմից ներգրավված փորձագետներին։

Նույնիսկ առաջադրված պրիմիտիվ պայմանի տիրույթում պարզվել է, որ հանքի շահագործումն անթույլատրելի է։ ԷԼԱՐԴ ընկերության փորձագետները կառավարության կազմակերպած տեսակոնֆերանսի ընթացքում հօդս են ցնդեցրել հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկերի կառավարելիության մասին մեզ պատմվող առասպելները։ Սակայն տեսակոնֆերանսին հաջորդած օրերի ընթացքում, որոշումների կայացման անհասկանալի տրամաբանությամբ, գործընթացը շարժվել է ի սկզբանե հռչակած պայմաններին հակառակ ուղղությամբ։ Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, փորձում է լրացուցիչ անհասկանալի և վիճահարույց փաստարկներով հիմնավորել իր հռչակած սկզբունքից հրաժարվելու որոշումը․ կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի կամ քաղաքական ուժի։ Խոսքի և գործի այսպիսի շեղումը կարող է հանգեցնել վստահության տոտալ ճգնաժամի։

Կրկին հավաստում ենք մեր դիրքորոշումն առ այն, որ Ամուլսարը չպետք է հանքի վերածվի և մենք դրա համար կներդնենք մեր առավելագույն ջանքերը։ Հաշվի առնելով մինչ այժմ հնչած բոլոր փաստարկները՝ պահանջում ենք․

– Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի հանքի վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախկին գնահատականը

– Վերանայել մետաղական հանքարդյունաբերության պետական քաղաքականությունը

– Վերանայել ընդերքի շահագործման վերաբերյալ օրենսդրական դաշտը»,- ասված է հաղորդագրությունում: