Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարը
Քաղաքականություն
26.09.2017 | 11:11Սեպտեմբերի 26-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարարին կընդունի Հանրապետության նախագահը։
Ալեն Դանքնը կհանդիպի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին և ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին։
Սեպտեմբերի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Ալեն Դանքնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։