Սերգեյ Բագրատյանը պատգամավորներին կոչ է անում ստորակետը վերջակետից տարբերակել ու հիշեցնում՝ գիտեն խնդիրը որտեղից է սկսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 11:04
Աբու Դաբիում ավարտվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.02.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 11:02
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 10:54
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը «պահել է խոսքը» Ուկրաինայում էներգետիկ հրադադարի վերաբերյալ
04.02.2026 | 10:44
Դավիթ Խուդաթյանը 806,000 հազար դրամանոց կտավ է նվեր ստացել վրացի գործընկերոջից
04.02.2026 | 10:32
NYMEX. Ոսկու գինը դարձյալ աճել է՝ կազմելով 4974.00 դոլար
04.02.2026 | 10:17
Վտանգը կանխելու համար փրկարարները Հրազդանի մի շարք հասցեներում իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ
04.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 4-ի դրությամբ
04.02.2026 | 09:46
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
04.02.2026 | 09:31
Ամասիայի տարածաշրջանում բուք է
04.02.2026 | 09:13
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյանի և Ալիևի հանդիպումը
03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն՝ ՀՀ ջրօգտագործողների միությունների և ջրօգտագործող ընկերությունների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին։

Ըստ այդ լրացումների՝ առաջարկվում է ջրօգտագործման դիմաց գանձվող գումարները վճարել ընկերությունների հաշվին՝ անկանխիկ՝ բանկային կամ փոստային փոխանցման տարբերակով։

Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ոռոգման համակարգում կա ընդամենը երկու խնդիր՝ վարձավճարների մսխում և ցույց չտրվող ցանքատարածքներ։ «Հիմա գրել ենք, որ այդ գումարները բանկով վճարեն, որ չկարողանան կանխիկ վճարեն, ջիպեր առնեն, դուք էլ մտածեք ինչպե՞ս անեք, որ լեվի այգիներ չլինեն»,- ասաց  Բագրատյանը։

ԲՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ հարց է առաջանում՝ եթե հիմա Ջրային օրենսգրքում չարվեն այս անհրաժեշտ փոփոխությունները, մի տարի հետո մի քանի միլիարդի պատասխանն ո՞վ է տալու։ «Հարգելի՛ գործընկերներ, մենք պետք է հարգենք միմյանց, էսքան ժամանակ տեսե՞լ եք՝ մենք ասենք, թե էս ի՞նչ օրենք եք բերել, չենք ասել՝ հարգելով ձեզ, բայց էնքան կարանք ասենք։ Ուշադիր եղե՛ք, տարբերակեք ստորակետը՝ վերջակետից»,- նկատեց Բագրատյանը՝ նշելով, որ սովորություն է դարձել ընդդիմադիր պատգամավորների  ներկայացրած  նախագծերի վերաբերյալ իշխանական պատգամավորների նույնանման դիրքորոշումները։

«Շաբլոն  ունեք, ասում եք՝ մի երեք ամիս, տասը տարի հետո ամբողջական նախագիծ կբերենք։ Բերե՛ք, քավ լիցի, սա էլ ներառեք դրա մեջ, բայց վստահ եմ՝ ձեր բերածը այսպիսին չի կարող լինել, որովհետև դուք տեսական ինչ-որ բաներ գիտեք, բայց գործնականում մենք ամեն օր առնչվել ենք․ տո ջուր էլ ենք արել, ջրվոր, ջրբաշխ, մարզպետ ենք եղել, հիմա էլ պատգամավոր ենք, լավ գիտենք խնդիրը որտեղից ա սկսվում։ Հիմա ուզում ենք օգնենք, որ Կառավարությունը հավելյալ միլիարդներ չկորցնի»,- ասաց Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան