Վարչապետն ուզում է գործ անել, բայց միայն ասելով չէ. Գագիկ Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Ամենակարևորը՝ պետք է ժողովրդին լսել. ժողովրդի համաձայնությունը կլինի, կբացեն, չի լինի՝ թող չբացեն: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին՝ ասաց ԲՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է, ո՞նց կարելի է ժողովրդին հաշվի չառնել: Մենք այսօր ասում ենք՝ իշխանությունը ժողովուրդն է, ժողովուրդն է որոշելու: Հարկավոր է ներկայացնել, երբ կլինի ժողովրդի համաձայնությունը, այն ժամանակ էլ թող բացեն»,- հավելեց նա:

Հարցին՝ եթե հարկ լինի, պատրա՞ստ է փակել իր հանքերը, Ծառուկյանն արձագանքեց. «Դրանում երբեք չկասկածեք: Մենք ունենք երկու հանք: Եթե ժողովուրդն ինչ-որ խնդիր բարձրացնի, դեմ լինի, դրանում ոչ մեկը չկասկածի, որ չեն աշխատի»:

Մանրամասները՝ տեսանյութում: