Ստեփանակերտը պետք է բոլորովին ուրիշ լինի. Աշոտ Ղուլյան
Քաղաքականություն
08.09.2019 | 17:142020 թ.-ի Ստեփանակերտը պետք է բոլորովին ուրիշ լինի: Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ասաց ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Ինչպես Ստեփանակերտի բոլոր բնակիչները, այնպես էլ ես տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկել եմ շատ մեծ ակնկալիքներով: Բոլոր թեկնածուների կողմից եղել է բաց և թափանցիկ նախընտրական արշավ, որի ընթացքում ընտրողները հնարավորություն են ունեցել առանձնացնել իրենց համար նախընտրելի թեկնածուներին»,-ասաց Ղուլյանը: