«Մենք Փաշինյանին դրվատանքի խոսքեր ասացինք «Արցախը Հայաստան է և վերջ» մոտեցման համար»․ Գարեգին Չուգասզյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության անդամ Գարեգին Չուգասզյանը

-Վարչապետի հետ Ձեր երեկվա հանդիպումը մեծ աղմուկ բարձրացրեց։ Ե՞րբ էիք նրան դիմել հանդիպման առաջարկով և ինչո՞ւ հենց այս օրերին կայացավ հանդիպումը։

-Հանդիպման նախաձեռնողը մենք էինք և դիմել ենք անցյալ շաբաթ։ Ինչ վերաբերում է, թե ինչու հիմա, նրանք, որոնք հետևել են Հայաստանում քաղաքական գործընթացին, նկատած կլինեն, որ մեր երկու քաղաքական ուժերը թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո, պարբերաբար քննարկումներ են անցկացրել և հիմա նույնպես արտառոց որևէ բան չենք տեսնում էդ հանդիպումների մեջ։ Վերջին հանդիպումից մի քիչ շատ ժամանակ էր անցել, բայց հեռակա մենք միշտ տվել ենք մեր գնահատականները թե՛ քննադատական, թե՛ դրվատական՝ կախված նրանից, թե ինչպես ենք գնահատել ներկա իշխանությունների գործունեությունը։ Եվ, իհարկե, քաղաքական երկխոսությունը նորմալ գործընթացի մաս է։

-Դուք ասում եք, որ  հակահեղափոխական ռևանշի միտումներ եք տեսնում, մի քիչ կբացե՞ք փակագծերը, ասում եք, որ ոչ թե, այսպես կոչված, սևերի, այլև փոքր-ինչ այլ դրոշի տակ եք տեսնում։ Կխնդրեմ մի քիչ ավելի մանրամասնեք, ինչի՞ մասին է խոսքը։

-Այդ ստորերկրյա վտակները, որ մնացել էին նախորդ ռեժիմից, բնականաբար, ժամանակ ունեցան վերակազմակերպվելու, իրենց ուժերը վերակառուցելու, և նաև նոր հանդերձներ փորձելու գտնել, այդ թվում ներգրավելով որոշակի ինտելեկտուալ շրջանակների, որոնք նախկինում ակտիվ չեն եղել՝ փորձելով կերպարանափոխված հանդես գալ արդեն նոր գաղափարախոսական դրոշի ներքո, ոչ թե հների, որը մեզ ծանոթ է։ Իրենք ներկայացնում են, թե էս ամեն ինչը, որ Հայաստանում տեղի է ունեցել, արևմտյան պրոեկտ է, իսկ իրենք ներկայացնելով ազգային ուժեր փորձում են հակադրվել նոր իշխանություններին և էս ամենը ներկայացնում են որպես դրսի ուժերի դավադրություն։

-Հատկապես ո՞ր ուժերը նկատի ունեք, որոնք նոր դրոշի ներքո են հանդես գալիս՝ լինելով հներ։

-Անպայմանորեն չեմ ասում, որ իրենք նախկիններ են, ես ասում եմ նոր պլատֆորմի ձևավորում է գնում, որտեղ հին ու նոր դեմքեր են հանդես գալիս, որոնք հակադրվում են իշխանություններին ինչ-ինչ պատճառներով, որոշները դժգոհ լինելով նոր իշխանության որոշակի քայլերից, կադրային քաղաքականությունից, որոշ սխալներից, փորձում են ինքնահաստատվել։ Դա նորմալ երևույթ կլիներ, եթե իրենք չփորձեին հին ուժերի հետ միավորվել։

-Ժիրայր Սեֆիլյանն ասել է, որ մենք այն ուժն ենք, որը թույլ չի տալու նախկին ուժերի ռևանշը քաղաքականության մեջ։ Դուք ասում եք, որ ձեզ համար զենքով պայքարի էջը փակված է։ Ինչո՞վ եք պայքարելու նախկինների դեմ։

-Նախ ասեմ, որ սահմանադրական կարգի տապալման պայմաններում պայքարը մի բան է, իսկ սահմանադրականության պայմաններում քաղաքական ազատ մրցակցությունը՝ այլ բան է։ Մենք ասել ենք, որ էդ էջը փակված է։ Ներկա պայմաններում մենք քաղաքական գործունեություն ենք ծավալում, ինչպես ամբողջ աշխարհում էր ընդունված, ավտորիտար երկրների դեմ պայքարից հետո մարդիկ մտնում են քաղաքական ազատ մրցակցության մեջ։ Բայց այստեղ մի խնդիր կա՝ բոլոր այն երկրները, որոնք անցել են ավտորիտարիզմից դեպի ժողովրդավարություն, իրանք միանգամից չեն մտել ժողովրդավարություն, եղել է անցումային ժողովրդավարության ժամանակաշրջան և անցումային արդարադատության ժամանակաշրջան, որտեղ էդ հաշտեցումը տեղի է ունեցել։ Մարդիկ անցել են քավարանով, և երկիրը փակել է այդ էջը։ Էդպիսի 30 երկիր է եղել վերջին 30-40 տարվա մեջ։ Մենք հեծանիվ չպետք է հայտնաբերենք և անցումային արդարադատության ժամանակը մենք էլ պիտի անցնենք։

-Արդեն քաղաքական վերլուծություններ կան, որ ձեզ հետ հանդիպելով Փաշինյանը վիրավորել է ուժային կառույցներին, որոնց աշխատակիցները զոհ դարձան ՊՊԾ գնդի գրավման արդյունքում։ Ի՞նչ կարծիքի եք։

-Ես պիտի նորից հիշատակեմ, որ ժողովրդի վրա պետական ահաբեկչությունը եղել է Մարտի 1-ին և դրանից հետո։ Մենք էս բոլորը, կարծես թե, մոռանում ենք, մոռանում ենք էն կոնտեքստը, որում ապրել ենք վերջին տարիներին։ Էդ ամբողջը պետական ահաբեկչություն է եղել և պետական ահաբեկչության քավարանով չեն անցել ձեր ասած ուժայինները։ Մինչև հիմա մենք տեսնում ենք, որ դատական գործընթացներ են տեղի ունենում նախկին ուժայիններից որոշների նկատմամբ։ Էդ զտման գործընթացը անցումային արդարադատության բաղադրիչն է, որը մենք դեռ չենք անցել։ Եվ այդտեղ, բնականաբար, որոշակի երկվություն կա մեր երկրում նախկինների և նորերի միջև։ Որովհետև էդ անցումը դեռ վերջնականապես տեղի չի ունեցել։ Էդտեղ վիրավորվելու խնդիր չկա, էդտեղ պետք է լինի փոխադարձ իրար լսելու, էն ինչ որ համաներում էր կոչվում, էդ համաներման գործընթացը պիտի ավարտին հասցվի, բայց, չգիտես ինչու, ուշացվում է։ Հենց նույն մեր կողմից հաշտեցման բոլոր փորձերը նաև զոհերի ընտանիքների հետ,-գիտեք, որ Տեփանոսյանի հայրն էլ հայտարարություն արեց դատարանում,-պիտի ավարտին հասցվի։ Էս ամենում խութեր կան և սադրանքներ են արվում, որպեսզի նախկին ռեժիմի սկսած խեղկատակ պրոցեսը, որովհետև էնտեղ քաղաքական կոնտեքստ չկա՝ մարդիկ ինչո՞ւ են գնացել ինքնազոհության, որովհետև մեղադրանքը հենվում է հնում ստեղծված գործի վրա։ Նույն կերպ Մարտի 1-ի գործը նոր ձևով վերաբացվեց, նույն ձևով սա էլ պիտի վերացվի։

-Դուք նույնացնում եք Մարտի 1-ն ու ՊՊԾ գնդի գրավու՞մը։

-Ոչ։ Ես կապում եմ իրար։ Կոնտեքստը սահմանադրական կարգի տապալման պայմաններում ժողովրդի ինքնապաշտպանության իրավունքն է։ Էստեղ մենք չենք կարող մի կողմից ասել, որ սահմանադրական կարգը տապալված է եղել, պետությունը զավթված է եղել, պետական ահաբեկչություն է եղել, և էն մարդիկ, որոնք դիմադրել են դրան, նրանց հավասարեցնել իրար, չի կարելի։ Քաղաքական գործընթաց է եղել և էդպիսի հասարակական կոնֆլիկտի դեպքում կան անցումային արդարադատության գործիքներ, որոնք էդ խնդիրը լուծում են։ Եվ հաշտեցման իմաստով, և նաև պարզելու համար արդյոք իրավունքների խախտում եղե՞լ է, և կամ գերազանցվե՞լ են կողմերից մեկի գործողությունները, բայց դրանք չեն կարող լինել քաղաքական կոնտեքստից դուրս, ինչպես հիմա ներկայացնում են՝ բանկոմատ ենք թալանել և շենք ենք գրավել առանց դրդապատճառները քննելու։

-Քաղաքական որոշ ուժեր Ձեզ մեղադրում են երեք տարի առաջ ահաբեկչական հարձակում իրականացնելու համար, թեպետ Ձեզ ահաբեկչության մեղադրանք չի ներկայացվել։ Այնուամենայնիվ, ինչո՞վ եք բացատրում, որ երեք տարվա ընթացքում այդպես էլ նման մեղադրանքները չեն դադարում։

-Որովհետև դա հոգեբանական պատերազմի գործիք է։ Այն ուժերը, որոնք հանգեցրել են նրան, որ երկիրը արտագաղթի ահռելի ալիքներ ունենա, որտեղ 6 միլիարդի հասնող պարտք է կուտակվել, որտեղ թալան է եղել, որտեղ տասնյակ միլիարդի հասնող կապիտալ է դուրս եկել, իրենք պիտի մի շեղող գործ վերցնեն, ինչ-որ կեղծ թիրախ դնեն ու ասեն, որ այս ամբողջի մեղավորը էս 30 հոգին են։ Իսկ էն մեղքերը, որոնք ես թվարկեցի, դրանց համար ո՞վ պետք է պատասխան տա։ Էս կոնտեքստների մեջ պետք է դիտենք և հասկանանք, որ էն ուժերը, որոնք ունեն կապիտալ, ունեն մեդիամիջոցներ, հեղափոխությունից հետո պիտի չեզոքացվեին քաղաքական դաշտից։ Ես սա նկատի ունեմ, որ մենք լրիվ ժողովրդավարության չէինք կարող անցնել, սրանք պիտի չեզոքացվեին քաղաքականապես, մինչև ավարտվեր քավարանով անցնելու գործընթացը։ Բայց մենք, այսինքն, ներկա իշխանությունները, դա չարեցինք, մենք ստացանք մի բան, որ ռևանշի ուժերը հիմա ամբողջ թափով ինքնակազմակերպվում են և այս ամբողջը ներկայացնում են իբրև դրսից արված դավադրություն։ Իբր թե մեր ժողովուրդը շատ գոհ էր ամեն ինչից և նախորդ ռեժիմի կենացն էր խմում և գլխավոր թշնամին ինչ-որ դավադրական կենտրոն էր, որը մեր ժողովրդին խաբեց, հանեց փողոց և մեր ժողովուրդը կարողացավ փոխել ռեժիմը։

-Փաշինյանի հետ խոսե՞լ եք Սահմանադրական դատարանի երկու օր առաջ հրապարակված որոշման մասին։ Ինքը տագնապներ ունի՞ այդ որոշման հետ կապված։

-Մենք քննարկել ենք դատաիրավական համակարգի էս նենգադուլը, որը տարուց ավելի շարունակվում է, քննարկել ենք նաև Սահմանադրական դատարանի որոշումը։ Բնականաբար էդտեղ լրջագույն խնդիրներ կան։ Ըստ մեզ՝ անցումային արդարադատության գործիքները, որոնք կան, մենք լրիվությամբ չենք օգտագործել։

-Փաշինյանն ասա՞ց, թե ինչպես է պատկերացնում ՍԴ անդամների հետ կապված խնդրի լուծումը։

-Իր մոտեցումն այն էր, որ մենք ունենք լրջագույն խնդիր և էդ խնդիրը պետք է փուլ-փուլ լուծել, ըստ մեզ՝ մենք պիտի արագացնենք էդ խնդիրների լուծումը, և բնականաբար, ավգյան ախոռների էն ժառանգությունը, որ ստացել ենք, հնարավոր չի լինի միանգամից լուծել, բայց մյուս կողմից հնարավոր չէ նաև երկու ցատկով էդ ամենը անել։ Ավելի վճռականության անհրաժեշտություն կա։ Եթե մենք թույլ տանք, որ ռևանշի ուժերը օգտագործեն էդ ամբողջ թալանված կապիտալը, իրենք կարող են էդ ամբողջը ուղղել նոր իշխանություններ դեմ։ Մենք գիտենք ինչպես է դա արվում, այն էլ մեր ժողովրդի չքավորության պայմաններում, որին կաշառել են տարիներ շարունակ։ Ուստի հարկ կա լայնորեն կիրառելու անցումային արդարադատության գործիքը։

-«Սասնա Ծռեր» կուսակցությունը ժամանակին ասում էր, որ այս խորհրդարանը մի քանի ամսվա կյանք է ունենալու։ Հիմա՞ էլ եք նույն կարծիքին։

-Մենք չենք ասել մի քանի ամսվա։ Մենք ասել ենք՝ քանի որ հին Սահմանադրության պայմաններում նոր իշխանություն է ձևավորվում և էդ հին կարված կոստյումը նոր իրավիճակին խանգարելու է: Մենք օրինակ, Ամուլսարի պայմաններում տեսանք, որ էս կառուցվածքը շատ անկայուն քաղաքական կառուցվածք է և մի հարցը կարող է ամբողջ դժգոհությունն ուղղել դեպի առաջին դեմք։ Մինչդեռ նախորդ Սահմանադրության մեջ ինչ-որ այլ բարձիկներ կան։ Էս Սահմանադրության փոփոխման պայմաններում բնականաբար պետք է ընտրություններ լինեն։ Եվ ոչ միայն էդ պատճառով, Ընտրական օրենսգիրքը պիտի փոխվեր, «Կուսակցությունների մասին» օրենքը չփոխվեց։ Այսինքն, մենք եթե ազատ ընտրություններ ունեցանք, չենք կարող ասել, որ արդար ընտրություններ ենք ունեցել, որովհետև անարդար, զավթված պետության, զավթված Սահմանադրության, զավթված օրենքների շուրջ է էս խորհրդարանը ձևավորվել։ Բնական է, եթե Սահմանադրությունը փոխում ես, դու նաև պիտի ընտրություններ անցկացնես։ Մենք էս էինք ասում, որ խնդիրները երկու տարվա ընթացքում ցույց կտային, որ էն քաղաքական համակարգը, որ ժառանգել ենք, կայուն համակարգ չէ։

-Դուք խոսեցիք Ամուլսարի մասին։ Փաշինյանը ձեզ ասա՞ց՝ հանքը շահագործվելո՞ւ է, թե՝ ոչ։

-Բնականաբար Ամուլսարի հարցը նույնպես քննարկվեց։ Մենք հասկանում ենք, որ կան ճնշումներ, կան նախկինից եկած ճնշումներ, բայց դա չի նշանակում, որ որոշումը պետք է մի մարդ կայացնի։ Էստեղ կա ժողովուրդ, և էդ ժողովուրդը ինքը պիտի որոշում կայացնի։ Եթե անգամ մեր քաղաքական համակարգը սահմանադրական ճանապարհով չի փոխվել և խնդիրներ կան, ներկայացուցչական ժողովրդավարությունը մինչև վերջ չի աշխատում, կան ուղիղ ժողովրդավարական մեխանիզմներ, որոնք կարելի է ներգրավել՝ հանրաքվե, տեղական ինքնակառավարման մարմիններ, պլեբիսցիտ։

-Փաշինյանը համաձայնվե՞ց ձեզ հետ։

-Ինքը իր կարծիքներն ունի, չի ուզում պատասխանատվությունն իր վրայից քցի։ Ուզում է որպես անձավորություն կրել էդ պատասխանատվությունը։ Ինքը որոշակիորեն չի ասում՝ կշահագործվի՞, թե՝ ոչ։ Ժառանգված խնդիրները ծանր բեռ են, որը մենք հասկանում ենք։

-Ո՞ր հարցում դուք և Փաշինյանը ընդհանրապես լեզու չգտաք։

-Ռազմավարական իմաստով ես չեմ կարծում, որ կան խնդիրներ, որտեղ մենք տրամագծորեն հակառակ կարծիքներնունենք, մարտավարական իմաստով կարող են տարբերություն լինել, ասենք՝ ինքնիշխանության ամրապնդման տեմպերի իր և մեր պատկերացումների միջև։ Արցախի հարցում մեր դրվատանքի խոսքեր ասացինք «Արցախը Հայաստան է և վերջ» էդ մոտեցման համար։ Պետք է, իհարկե, ճշտել, թե ինչ քայլերով պետք է դրան գնալ առանց միջազգային բարդություններ ստեղծելու։

Զրուցեց Մհեր Արշակյանը

Մանրամասները՝ տեսանյութում: