Կարիք չկա դրամատիզացնելու. ԱԳ նախարարը՝ ՀՀ-ի և Արցախի միջև տարաձայնությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Հարաբերություններում տարաձայնություններ ունենալը նորմալ, բնականոն բան է: Այսօր հրավիրված ասուլիսում պատասխանելով Հայաստանի և Արցախի միջև տարաձայնությունների առկայության մասին հարցին՝ ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ միաժամանակ հավելելով, որ հարցերը «դրամատիզացնելու կարիք չկա»:

«Տարաձայնություններ ունեն բոլորը: Երբ կա շփում բոլոր մակարդակներում՝ մարդկայինից մինչև միջպետական, հնարավոր է լինեն տարաձայնություններ: Մենք կարող ենք ունենալ տարաձայնություններ յուրաքանչյուր ուղղությամբ… ոչ թե կարող է, այլ ունենք՝ յուրաքանչյուր ուղղությամբ բոլոր մեր գործընկերների հետ»,- հայտարարեց նախարարը:

Բայց, ըստ Զոհրաբ Մնացականյանի, այդ տարաձայնությունները մեկնաբանել որպես ճգնաժամ և կոնֆլիկտ, «հարաբերություններում դրամա ստեղծելու սահմանն է»:

«Ես չեմ պնդի, որ գոյություն ունի կոնֆլիկտ, որն անհաղթահարելի է, կամ գոյություն ունի իրավիճակ, որտեղ մենք ունենք ճգնաժամ: Նման բան գոյություն չունի: Բայց գոյություն ունի երկոխոսություն, որի ընթացքում կարող են լինել անհամաձայնություններ, և սա նորմալ, բնականոն իրավիճակ է երկու միավորների միջև հարաբերություններում»,- հավելեց Զոհրաբ Մնացականյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: