ՍԴ-ի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվել քաղաքական և պետական համակարգի կայունությունը վտանգող գործոնի. ՀԱԿ հայտարարությունը

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Փաստացի գոյություն ունեցող վիճակի երկարաժամկետ պահպանումը, Սահմանադրական դատարանի լիազորությունների կատարմամբ առաջացող իրադրություններում, կարող է հանգեցնել իրավական քաոսի և պետական ինստիտուտների քայքայմանը: Այս մասին ասված է Հայ Ազգային Կոնգրեսի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հայտարարությունում:

«Սահմանադրական դատարանի լիազորությունները յուրացրած մի խումբ անձանց կողմից 2019 թվականի սեպտեմբերի 4-ին կայացրած «որոշումները» կրկին անգամ եկան ապացուցելու Սահմանադրական դատարանի շուրջ ամիսներ շարունակ ստեղծված ճգնաժամի փաստը: Սահմանադրությամբ կարևորագույն լիազորություններով և դերակատարմամբ օժտված ատյանի ոչ օրինակարգությունը սպառնում է վերածվելու քաղաքական և ընդհանրապես պետական ամբողջ համակարգի կայունությունը վտանգող մշտական գործոնի:

Փաստացի գոյություն ունեցող վիճակի երկարաժամկետ պահպանումը, Սահմանադրական դատարանի լիազորությունների կատարմամբ առաջացող իրադրություններում, կարող է հանգեցնել իրավական քաոսի և պետական ինստիտուտների քայքայմանը:

Համոզված ենք, որ առկա են օրինական բոլոր մեխանիզմները և գործիքակազմը` իրավիճակը հանգուցալուծելու համար, և Հայաստանի իշխանությունները օր առաջ պետք է գործադրեն դրանք՝ երկրի կայունությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու և հեղափոխության նվաճումները պահպանելու նպատակով»,- ասված է ՀԱԿ հայտարարությունում: