Սև դաշտում են աշխատում․ մինիվեններով իրավունք չունեն կատարելու ուղևորափոխադրումներ․ Հրանտ Եղիազարյան

Լուրեր

06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
06.10.2026 | 14:41
Հայտնի է ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրը
06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
Բոլորը

Վրաստանում և Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի ուղևորափոխադրող միջոցներով ավտովթարների թիվն ասվելացել է, իսկ դրա պատճառն այն է, որ գործընթացը թողնված է բարձիթողի վիճակում, վարորդները այդ հսկայական տարածքն անցնում են մեկ վարորդով։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Փոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը։

«Երբ գործընթացը թողնում են վարորդների քմահաճույքին, այսինքն՝ բարձիթողի վիճակում, ոչ մի լավ բան սպասել չի կարելի: Այսօր ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն ավելի շատ են, քան կանոնավորները: Ով ինչ-որ գումար է հայթայթում, 10-20 բարձր որակի «Մերսեդես» մակնիշի մեքենաներ է ձեռք բերում, տեսնում է, որ քաղաքում աշխատելը ձեռնտու չէ, քաղաքից դուրս է գնում: Նրանք սկսում են խնայողություններ կատարել վարորդների աշխատավարձի հաշվին: Այսինքն, այդ հսկայական տարածքը վարորդն անցնում է մենակ, գնում են մեկ վարորդով: Մարդկության մեծագույն նվաճումներից մեկն այն է, որ մարդը պետք է աշխատի 8 ժամ, իսկ մնացած 16 ժամը պետք է հանգստանա: Որոշակի դեպքերում թույլատրվում է, որ վարորդներն աշխատեն մինչև 12 ժամ, բայց հետո պետք է մինչև 24 ժամ հանգստանան․ այս կանոնը բացարձակապես չի պահպանվում»,- ասաց Եղիազարյանը՝ որպես լուծման տարբերակ առաջարկելով  խստացված ստուգումներ և՛ մեքենաների, և՛ վարորդների առոողջական վիճակի։

Խոսելով մինիվենների մասնակցությամբ վերջին շրջանում հաճախակի դարձած ավտովթարներից՝ Եղիազարյանն ասաց, որ մինիվեններով իրավունք չունեն կատարելու միջքաղաքային և միջպետական ուղևորափոխադրումներ:

«Այդ մեքենաները տեղափոխել են սև դաշտ ու այդպես աշխատում են․ այդպես կաշխատեն այնքան ժամանակ, քանի դեռ պատկան մարմինները դրանցով  չեն զբաղվում»,-ասաց «Փոխադրողների միության» նախագահը:

Աղավնի Սուքիասյան