Ադրբեջանը ՀԱՊԿ-ում ունի շատ ավելի ծանրակշիռ ներկայություն, քան Հայաստանը. Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
Բոլորը

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի համոզմամբ՝ Ադրբեջանը կարող է ստանալ ՀԱՊԿ-ում դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ, իսկ Հայատսանի կողմից անտարբերության և լռության պայմաններում վավերացվում է այդ կառույցի կանոնադրության մեջ ինչ-ինչ փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրություն: Պատգամավորն այս մասին ասաց արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նիստում «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ:

Նշենք, որ այս արձանագրությամբ կարգավորվում է ՀԱՊԿ-ի գործընկեր և դիտորդ պետության կարգավիճակի հարցը։

«ՀԱՊԿ-ը կազմակերպություն է, որում մեր հակառակորդ Ադրբեջանը, չլինելով կազմակերպության անդամ պետություն, ունի շատ ավելի ծանրակշիռ ներկայություն, քան մենք՝ ՀԱՊԿ  լիիրավ անդամ Հայաստանը։ Այդ ներկայությունն ապահովում են ՀԱՊԿ անդամ Բելառուսը, Ղազախստանը, կախված իրավիճակից՝ նաև Ռուսաստանը: ՀԱՊԿ-ում մեր միակ դաշնակիցը Ռուսաստանն է, որն իր դաշնակցային պարտավորությունները կատարում է՝ ելնելով տվյալ պահի քաղաքական և աշխարհաքաղաքական կոնյուկտուրայից»,- հայտարարեց Արման Բաբաջանյանը:

Աղավնի Սուքիասյան