Ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել. Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ թեժ աշնան մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
Բոլորը

Քանի դեռ Ամուլսարի հարցով որոշումը վերջնական չէ, ես չեմ կարող հստակ ասել, թե որոնք կլինեն հետագա գործողություններն այս ուղղությամբ: Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը:

«Կարող եմ հավաստիացնել, որ քննարկումները շարունակվում են, և առաջիկայում պատկան մարմինները կանդրադառնան հարցին: Վարչապետը հանձնարարել էր Շրջակա միջավայրի նախարարությանը պատրաստել իրենց մոտեցումները նոր ՇՄԱԳ-ի վերաբերյալ: Նախարարը ներկայացրել է իր մոտեցումները այդ հարցի վերաբերյալ»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ պաշտոնական հաղորդագրությունից պարզ չի դառնում, թե, ի վերջո, նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞, թե՞ ոչ, մամուլի խոսնակն արձագանքեց. «Մեր հաղորդագրության մեջ հստակ պատասխան չի տրվում, որովհետև վերջնական որոշում և վերջնական պատկերացում չկա: Երբ վերջնական լինեն քննարկումները, մենք այդ մասին կհայտարարենք»:

Անդրադառնալով ընդդիմադիրների այն հայտարարություններին, որ քաղաքական առումով թեժ աշուն է սպասվում Հայաստանում և չի բացառվում, որ փողոցում լուծվի իշխանափոխության հարցը, Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Ես լուրջ չեմ վերաբերվում այդ հայտարարություններին: Ընդդիմությունը քսան հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել»:

Նիկոլ Փաշինյանի խոսնակն անդրադարձավ նաև ՍԴ-ի Ռոբերտ Քոչարյանի գործի որոշմանը: Նա ասաց, որ իրավաբանները պետք է մեկնաբանություն տան: «Որոշակի յուրահատկություններ ունի այդ որոշումը, կարծում եմ, որ իրավաբանները շատ ավելի ճիշտ մեկնաբանություն կտան»,- նշեց Կարապետյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան