ԱՄՆ-ը 8 միլիոն դոլարով ավելացնում է ՀՀ-ին տրվող օժանդակության չափը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 16:40
«ԿԵՆՏՐՈՆ» հեռուստաընկերությունը տուգանվել է 
06.08.2026 | 16:27
Ադրբեջանը պատրաստ է գազ մատակարարել Ուկրաինային․ կողմերը ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցեր են քննարկել
06.08.2026 | 16:20
«Արարատ-Արմենիան» հետաքրքրված է Վահան Բիչախչյանի ծառայություններով. աղբյուր
06.08.2026 | 16:14
Արամ Վարդևանյանը ներողություն խնդրեց Էդգար Ղազարյանի խոսքերի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 16:11
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել ռուսական բանկերի, այդ թվում՝ «Օզոն Բանկի» նկատմամբ
06.08.2026 | 16:04
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:57
Սամվել Կարապետյանը դատական նիստի ժամանակ հետևում է ԱԺ նիստին
06.08.2026 | 15:43
Հայ եկեղեցու առաջնորդը կկանգնի դատարանի առաջ՝ կառավարության հետ խորացող հակամարտության ֆոնին․ Reuters-ի անդրադարձը
06.08.2026 | 15:39
Նոր քրեական գործ՝ Ծառուկյանի ու Առուստամյանի նկատմամբ․ ըստ ՔԿ-ի, 2,5 մլն դոլարի գույք է հափշտակվել
06.08.2026 | 15:35
Սալահը դարձել է Թուրքիայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը. ավելի շատ աշխատավարձ, քան «Լիվերպուլում»
06.08.2026 | 15:27
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 15:24
Ռուսաստանը թույլատրել է ցածրորակ վառելիքի վաճառքը մինչև 2027 թվականը
06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
Բոլորը

Ամերիկյան կողմից Հայաստանին տրամադրվող հատկացումների ընդհանուր գումարը, որը կազմում էր 80 միլիոն 704 հազար ԱՄՆ դոլար, կավելանա  3 միլիոն 700 հազար դոլարով։ Այս մասին որոշման նախագիծն ընդունեց Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ի նիստում։

Արդյունքում՝ ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի շրջանակներում կկազմի 84,404,406.36 ԱՄՆ դոլար:

Կառավարությունը կողմ քվեարկեց նաև համանման մեկ այլ՝ «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև առավել մասնակցային, արդյունավետ և հաշվետու կառավարման զարգացմանն ուղղված համագործակցության համաձայնագրի փոփոխություն թիվ 8-ի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին» նախագծին հավանություն տալու հարցին։

Ըստ այս նախագծի՝ ամերիկյան կողմից Հայաստանին տրամադրվող 35 միլիոնից ավելի գումարը լրացվեց 4,8 միլիոն ԱՄՆ դոլարով։

Նախագծերի վերաբերյալ Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս երկու նախագծերով ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվող օժանդակությունն ավելանում է 8 միլիոն դոլարով, որոնք ծախսվելու են կոնկրետ ծրագրերի շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան