«Եթե նախարարության ուսումնասիրությունը չհրապարակվի, ուրեմն եզրակացության մեջ հստակ նշված է եղել, որ նոր ՇՄԱԳ է անհրաժեշտ». բնապահպան

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շրջակա միջավայրի նախարարությունն ավարտել է Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված «Էլարդ»-ի եզրակացության ուսումնասիրությունը և այն փոխանցել վարչապետի աշխատակազմին: Սակայն առայժմ հայտնի չէ՝ պե՞տք է Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) անցկացնել, թե՞ ոչ: Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հարցի շուրջ Factor.am-ին փոխանցեց, որ նոր ՇՄԱԳ անցկացնելու հարցով քննարկումները շարունակվում են:

Հիշեցնենք՝ օգոստոսի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Կառավարության աշխատակազմը «Էլարդ»-ի եզրակացությունն ուղարկում է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հետևյալ հանձնարարությամբ. «Պարզել՝ արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք, Հայաստանի օրենսդրության համաձայն, Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում»:

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում խորհրդակցություն է անցկացվել Ամուլսարի ծրագրի հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ամփոփ ներկայացրել է ընդհանուր վիճակը և նշել, որ մի շարք ուղղություններով ներկայացված ելակետային տվյալները ճշգրիտ չեն եղել: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են Ամուլսարի ծրագրի՝ Շրջակա միջավայրի վրա ազդեցության նոր գնահատում (ՇՄԱԳ) իրականացնելու ընթացակարգերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել խնդրի իրավական ասպեկտներին, բնապահպանական նոր գործոնների ի հայտ գալուն և այլն: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ բոլոր գերատեսչություններին և ինստիտուտներին համակարգված աշխատել՝ համապարփակ վերլուծություն և նախաքննության համար լիարժեք տվյալներ ունենալու համար:

Ըստ էության, նախարարության կատարած ուսումնասիրությունից հետո հստակ չի հայտարարվում՝ նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտություն կա՞, թե՞ ոչ: Վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը հստակ չի կատարվել:

«Վարչապետի հանձնարարականները կատարվում են ճիշտ ժամանակին: Այդ առումով որևէ խնդիր չկա: Ինչ հանձնարարական տրվել է, հանձնարարությունն ամբողջությամբ կատարվել է»,- ասաց նա:

Շրջակա միջավայրի նախարարությունից ևս հստակ չեն ասում, թե ուսումնասիրությունների արդյունքում ինչ եզրահանգման են եկել:

«Մենք հայտարարություն ենք տարածել, որ ուսումնասիրությունը կատարել և փոխանցել ենք վարչապետի աշխատակազմին: Հաղորդագրությունից ավելի որևէ տեղեկություն չեմ կարող տրամադրել: Մենք մեր եզրակացությունը փոխանցել ենք Կառավարություն»,- ասաց նախարարության խոսնակ Արմեն Վարդանյանը:

Բնապահպան Անի Խաչատրյանն էլ նշում է, որ եթե նախարարության ուսումնասիրության արդյունքները չեն հրապարակվում, ապա կարելի է ենթադրել, որ  եզրակացության մեջ հստակ նշված է եղել նոր ՇՄԱԳ-ի անհրաժեշտության մասին:

«Հաշվի առնելով «Էլարդ»-ի հետ սկայպով քննարկումը, երբ պարզվեց, որ ՔԿ-ն ամեն ինչ սխալ է ներկայացրել, մենք սպասում էինք, որ երբ նախարարությունը կտա իր պատասխանը, պետք է հիմքեր լինեն, որ այս ՇՄԱԳ-ն ուժը կորցրած ճանաչվի: Չեմ հասկանում, թե այս որոշումն ինչով է պայմանավորված, որովհետև ոչ մի հիմք չունի: Բոլոր հիմքերը կան, որ այս ծրագիրը դադարեցվի, բայց չենք հասկանում, թե ինչու է ձգձգվում»,- ասաց նա:

Ըստ նրա՝ նախարարության եզրակացությունը պետք է ներկայացվի, որպեսզի բոլորին հասկանալի լինի, թե այսքանից հետո նախարարությունն ինչ եզրակացություն է տվել, որ նման որոշման են հանգել: «Ես չգիտեմ, թե ինչու չի հրապարակվում, միգուցե հրապարակվի: Բայց եթե չհրապարակվի, ուրեմն եզրակացության մեջ հստակ նշված է եղել, որ նոր ՇՄԱԳ է անհրաժեշտ, դրա համար չեն ուզում հրապարակել»,- հավելեց Անի Խաչատրյանը:

Նարեկ Կիրակոսյան