«Ըստ ՄԱԿ-ի՝ ՀՀ-ն չի ապահովում հաշմանդամություն ունեցող երեխաների՝ համայնքում ապրելու դրույթները»․ Արև Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

ՄԱԿ-ի կոմիտեն 2017 թվականի հայաստանյան զեկույցի հիման վրա նկատառումներ է արել, ըստ որոնց՝ Հայաստանը լիարժեք չի ապահովում հաշմանդամություն ունեցող երեխաների՝ համայնքում ապրելու և անկախ  ապրելակերպ վարելու մասին դրույթները։ Այս մասին այսօր՝ «Երեխաների քաղաք» ծրագրի իրականացման համար հողատարածքի հատկացման ՀՀ կառավարության որոշումը վերանայելու պահանջի թեմայով ասուլիսի ընթացքում նշեց  «Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպան Արև Մելքոնյանը։

«ՄԱԿ-ի կոմիտեն առաջարկում է այնպիսի պայմաններ ստեղծել հաշմանդամություն ունեցողների համար, որպեզի նրանք հատուկ համայնքներում, հատուկ հաստատություններում չապրեն և  ապաինստիտուցիոնալացվեն։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը, փոխանակ ստեղծի նման պայմաններ, որպեսզի ՄԱԿ-ի հաջորդ տարվա զեկույցում նման դրույթների համար պատասխան ունենանք, ՄԱԿ-ում արդեն ասենք, որ մենք դեպի ներառական երկիր գնալու ճանապարհին ենք, ստեղծում է մի այլ  մեկուսացված քաղաք, ոչ թե հաստատություն, ոչ թե հատուկ դպրոց, այլ  խնամքի կենտրոն, այլ մի ամբողջ քաղաք՝ հաշմանդամություն ունեցողների համար, որտեղ նրանք կմեկուսացվեն հասարակությունից և ներառականության  գաղափարն ու սկզբունքները հօդս կցնդեն»,- ընդգծեց Արև Մելքոնյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան