Որ դեպքում վարորդները կհեռացվեն երթևեկությունից․ առաջարկվող փոփոխություններ՝ օրենքում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
Բոլորը

Կառավարությունը «Քրեական օրենսգրքում» և «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում  լրացումներ և փոփոխություններ կատարելու նախաձեռնությամբ է հանդես եկել:

Այդ փոփոխություններով առաջարկվում է վերանայել ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող վարչական իրավախախտումների համար սահմանված տուգանքների չափերը և ներդնել տուգանային (ոչ նյութական) միավորների համակարգ, որը միտված է լինելու ճանապարհային երթևեկության ոլորտում թույլ տրվող իրավախախտումների կանխարգելմանը:

Ըստ նախագծի՝ Ոստիկանությունում առկա վիճակագրության հիման վրա կատարված կանխատեսումների համաձայն` նախագծերի ընդունման և նոր նախատեսվող սանկցիաների կիրառման առաջին 12 ամսվա ընթացքում պետական բյուջեի մուտքերը, բոլոր հավասար պայմաններում, կարող են նվազել շուրջ 2.7 մլրդ դրամի չափով: Միաժամանակ, տուգանային միավորների համակարգի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկական հագեցվածության ապահովման նպատակով պետական բյուջեի ծախսերը կավելանան 1.1 մլրդ դրամի չափով: Ծախսերը նախատեսվում է կատարել ճանապարհային ոստիկանության ընթացիկ տարվա արտաբյուջետային միջոցների հաշվին` նախահաշիվներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով:

Քրեական օրենսգրքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո` մեկ տարվա ընթացքում որպես պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով` մինչեւ երկու ամիս ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:

Նախագծերում առաջարկվող փոփոխությունները Ազգային ժողովում ներկայացնող ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հովհաննես Քոչարյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների նպատակն է չարամիտ և պարբերաբար խախտումներ անող վարորդներին հեռացնել երթևեկությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։