«Սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը զավթված է»․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.02.2026 | 23:21
Ֆրանսիան պատրաստ է լիակատար աջակցություն ցուցաբերել Հայաստանին COP17-ի կազմակերպման հարցում
03.02.2026 | 23:05
Հայկ Սարգսյանը որևէ քրեական վարույթով մեղադրյալի կարգավիճակ չունի. Դատախազություն
03.02.2026 | 22:51
ՄԻՊ-ը և ԵԽ հանձնակատարը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևոր հարցեր
03.02.2026 | 22:39
Իսպանիան կարգելի 16 տարեկանից փոքր անձանց մուտքը սոցցանցեր
03.02.2026 | 22:25
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.02.2026 | 22:11
Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբի է մեկնել Աննա Հակոբյանի հետ
03.02.2026 | 22:02
Հազար դոլար՝ զոհված 2 եղբոր գերեզմանը սարքելու համար․ խարդախության հոդվածով տղամարդը դատարանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 21:49
Հայաստան–Հնդկաստան ռազմաքաղաքական օրակարգը՝ ԱԳ փոխնախարարի և Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետի հանդիպմանը
03.02.2026 | 21:36
Բաքուն և Լոնդոնն ամրապնդում են պաշտպանական գործընկերությունը
03.02.2026 | 21:22
Հայաստանում շտապօգնության բժիշկները մոտոցիկլով կմեկնեն կանչի․ ԱՆ նոր նախաձեռնությունը
03.02.2026 | 21:08
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ճապոնիայի ԱԳՆ-ների միջև
03.02.2026 | 21:00
Վենսի այցով՝ ԱՄՆ-ն մեծ նշանակություն է տալիս ՀՀ-ի հետ գործակցությանը․ դրական անակնկալներ են լինելու․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:43
Լեհաստանի ՊՆ աշխատակից է ձերբակալվել ՌԴ-ի և Բելառուսի հետախուզության համար աշխատելու կասկածանքով
03.02.2026 | 20:30
Թուրքիան կորցրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման հանդեպ հետաքրքրությունը, քանի որ գիտի՝ կստանա, ինչ ուզում է․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.02.2026 | 20:22
Ադրբեջանն ու ԱՄԷ-ն պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում համագործակցության փաստաթղթեր են ստորագրել
Բոլորը

 

Factor․amի զրուցակիցն է ՀԱԿ իրավական հարցերի համակարգող Արմեն Խաչատրյանը

-Սահմանադրական դատարանն սկսել է Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունը իր կալանքի վերաբերյալ։ Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք դատարանից։

-Նախ ուղղեմ ձեզ՝ ՍԴ-ն չի սկսել նման բողոքի քննություն, նման բողոք սկսել են Սահմանադրական նախկին դատարանի անդամները։ Ինչքանով տեղյակ եմ, Վահե Գրիգորյանը չի մասնակցում այս գործի քննությանը, այսինքն, երկու դատավորներից մեկը չի մասնակցում։ Ես համոզվածություն ունեմ, այս ամիսների ընթացքում իմ համոզվածությունը չի պակասել՝ մենք գործ ունենք ոչ պատշաճ դատարանի հետ։ Այս պահին այս գործը քննում է այնպիսի կազմ, որը չունի լիազորություններ։ Ես կարծում եմ, որ այս պահին ՍԴ-ում ընթանում է հակասահմանադրական, հակաիրավական, հակաօրինական գործընթաց։ Եվ ես գտնում եմ, որ ցանկացած իրավական ակտի կայացումը չի կարող համարվել իրավական, եթե չի ունենա լեգիտիմություն եւ իրավական ուժ։ Ավելի շատ տեսնում եմ քաղաքական գործընթաց նախկին ռեժիմի եւ վերջին 20 տարում իշխանությունը զավթած ռեժիմի ձեռքը փրփուրներին գցելու գործընթաց։ Մյուս կողմից տեսնում եմ գործող իշխանությունների, չասեմ ոչ ադեկվատ, բայց ոչ համահունչ պատասխանը այդ հակաօրինական եւ հակաիրավական գործողություններին։

-Ինչպիսի՞ն պետք է լիներ այդ պատասխանը։

-Մենք ամիսներ առաջ արձանագրել ենք, որ ՍԴ-ն գտնվում է սահմանադրական ճգնաժամի մեջ։ Դա կապված էր այն հանգամանքի հետ, որ 2015 թվականին հիշում ենք, թե ինչ ճանապարհով ընդունված Սահմանադրության անցումային դրույթներով ՍԴ նախկին անդամներին տրված չէր դատավորի լիազորություններ։ Եվ թե իրավաբանական համայնքը եւ թե թեմային առնչվող այլ կոմպետենտ անդամներ արձանագրեցին ըստ էության, որ պետք է կտրուկ քայլեր կատարվեն, որպեսզի ՍԴ լեգիտիմությունը վերադարձվի այդ կարեւոր սահմանադրական մարմնին։ Ցավոք սրտի վերջին երեք ամիսների ընթացքում չեղան այնպիսի գործողություններ, որոնք կլուծեին այս խնդիրը։

-Օրենքի ինչ-որ նախագիծ պատրաստեցին, որով ՍԴ անդամներին առաջարկում էին սոցիալական երաշխիքների դիմաց հրաժարական ներկայացնել։ Դա բավարար չէ՞ր։

-Պետք էր լուծել ՍԴ անդամների հարցը, դրանից հետո կուզեին օրենք կընդունեին, կուզեին նվիրատվություն կանեին, նպաստ կնշանակեին, աջակցություն կտային, դա իշխանությունների գործն է։ Բայց շատ ավելի կարեւոր էր, որ էսօր չունենայինք էս խնդիրը, չունենայինք ՍԴ-ում մի մարմին, որը լիազորված չէր քննելու Ռոբերտ Քոչարյանի կամ նրա փաստաբանների ներկայացրած դիմումը․․․ ՍԴ-ում այսօր հնարավոր չէ որեւէ դիմում քննել, որովհետեւ երկու դատավորի կազմով անգամ վարույթի ընդունելության հարց չի կարող լուծել այդ մարմինը։ Եվ ես կարծում եմ, որ այսօր եւս մեկ շատ կարեւոր ազդակ եղավ իշխանությանը, մասնավորապես օրենսդիր իշխանությանը՝ ԱԺ-ին, առաջնային մանդատ ունեցող միակ մարմնին, որ ՍԴ հարցի լուծումն այսօր թիվ մեկ օրակարգային խնդիրն է։

-Եթե այսօր կամ վաղը ՍԴ-ն կայացնի որոշում, ո՞վ է այդ որոշումն անվավեր ճանաչելու։

-Այդ որոշումն անվավեր ճանաչվել է այն պահին, երբ արձանագրվել է ՍԴ-ի ճգնաժամը։ Եվ ցանկացած որոշում, որ կընդունվի, որեւէ մեկն իրավունք չունի դրան ենթարկվելու։ ՍԴ անդամները չունեն այնպիսի իրավական ակտ կայացնելու լիազորություն, որը պարտադիր է մնացած մարմինների համար։

-Նույնիսկ եթե ՍԴ-ն կայացնի որոշում, որով Քոչարյանի կալանքը մնում է ուժի մե՞ջ․․․

-Անգամ եթե ՍԴ-ն կայացնի որոշում, որ Ռոբերտ Քոչարյանին ցմահ դատապարտվելու դատավճիռ է նշանակվում, դա էլ։ Այստեղ մեր քիմիքին հարմար լինելու հարց չէ։ Այստեղ խնդիրն ավելի խորն է։ Ես չեմ ասում, որ իմ տրամադրվածությունը նրանից է, որ Հրայր Թովմասյանի անձը նկատի ունենալով ես կարող եմ ենթադրել կամ կանխորոշել, թե վաղն ինչ որոշում կկայացվի։ Ես ասում եմ, որ Հրայր Թովմասյանի ներկայաթյունը բացառում է այդ աորոշման իրավական ուժ ունենալը։

-Դուք ուզում եք ասել, որ ՍԴ-ն այս պահին զավթվա՞ծ է։

-Ես ասում եմ՝ այս պահին սկսած 2018-ի ապրիլ ամսվանից սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմինը զավթված է մարդկանց կողմից, որոնք իրավունք եւ լիազորություն չունեն լինելու այդ պաշտոններում։ Սա իսկապես իշխանության զավթման օրինակ է։

Մհեր Արշակյան

Մանրամասները տեսանյութում