Այս ամենի կազմակերպիչը Արմեն Մուրադյանն է. Արսեն Թորոսյանը պարզաբանում է այսօրվա միջադեպը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, այսօրվա չկայացած ասուլիսից հետո, իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով անդրադարձել է ինչպես ասուլիսի խափանմանը, այնպես էլ Ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Արմեն Տանանյանի ազատման հետ կապված հարցերին։

Նա, մասնավորապես, հայտարարել է, որ այսօրվա ասուլիսին ներկայացած արյունաբան, Ռ.Հ. Յոլյանի անվ. Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար  Գեւորգ Թամամյանը, ում հետ արդեն տեւական ժամանակ է, ինչ ունեն հեռակա բանավեճ եւ ակնհայտ լարվածություն, գործում է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ նրա հետեւում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Էս թատերականացված միջոցառումները Թամամյանի նախաձեռնությունը չեն, այլ կազմակերպված են ԵՊԲՀ ռեկտորի Արմեն մուրադյանի կողմից, ով իր պաշտոնը նվեր է ստացել նախկին իշխանությունների կողմից եւ շատ սարսափած է, որ կարող է այն կորցնել։ Լինելով ժամանակին տարբեր հետաքրքիր ընտանիքիների քավոր եւ հայտնի մարդկանց ընկեր, նա աստիճանաբար բարձրացել է իր կարիերային սանդղակով, հիմա բժշկական համալսարանի ռեկտոր է եւ կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր պաշտոնավարման համար»,- ասել է նախարարը՝ հավելելով․ «Մի շոու, մի տնօրենի ազատում, եւ մենք հստակ քայլերով առաջ կգնանք» ։