Մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ գան Արցախ․ Դավիթ Բաբայան

Լուրեր

17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալիք ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար օգոստոսի 22-ին ՀՀ Կառավարությունը  իր պահուստային ֆոնդից  33 մլն 680 հազար դրամ հատկացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին։ Կառավարության այս որոշումը ՀՀ վարչապետը համարեց աննախադեպ՝ նշելով, որ ՀՀ-ն ՀՀ-ն պետք է երաշխավորի Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտությունը, իսկ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանը Կառավարության այս որոշումը համարեց վտանգավոր։

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

Պարո՛ն Բաբայան, ինչպե՞ս եք գնահատում  «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»  հակակոռուպցիոն կենտրոնին Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու  նպատակով գումար հատկացնելու ՀՀ կառավարության որոշումը։ 

-Մենք միշտ ասել ենք և շարունկելու ենք ասել մեկ բան՝ Արցախում ընտրությունները՝ լինեն նախագահական, թե խորհրդարանական, եղել են օրինակելի, հետևաբար, մենք շահագրգռված ենք, որ հնարավորինս շատ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ գան Արցախ։ Մենք չպետք է վախենանաք որևէ մեկից, մեր իմունային համակարգն այնքան մեծ պետք է լինի, որ որևէ կազմակերպոթյուն կամ ուժ մեզ չկարողանա խարխլել, և այստեղ չպետք է վախենանք ինչ-որ ուժերից։

Դուք ասում եք, որ պետք է շահագրգռված լինեք  հնարավորինս շատ դիտորդական առաքելությունների  ներկայությամբ, բայց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի ազգային հերոս Վիտալի Բալասանյանն այդ կազմակերպություններին Արցախ գործուղելը վտանգավոր է համարում։

-Ով  ուզում է՝ թող գա․  հայ են չէ՞, հայի են չէ փող տվել։ Գիտե՛ք, ես վտանգավոր համարում եմ ոչ թե այդ կազմակերպություններին, այլ այն մարդկանց, ովքեր ղարաբաղցիներին թուրք են համարում, կամ ովքեր Ամուլսարն ավելի կարևոր են համարում, քան  Արցախի հարցը։ Ես վտանգավոր եմ համարում պապյանական ու հախվերդյանական տեսակը։ Կրկնում եմ՝ մեր ամենամեծ թշնամին ներսից է․ այն կործանարար է, իսկ այդ կազմակերպությունները թող գան Արցախ և տեսնեն, ի՞նչ է եղել որ։

-Ներսից եկող վտանգ ասելով ո՞ւմ կամ ի՞նչը նկատի ունեք։ 

-Իմ նշած մարդկանց տեսակին, որոնք, ցավոք, իրենց տեսակետների համար չարժանացան քննադատության, իսկ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չարժանացան, ուրեմն մենք ունենք գործընթաց։ Ես չգիտեմ՝ ինչո՞ւ իշխանական վերնախավը չքննադատեց այդ մարդկանց, հետևաբար էլ ի՞նչ դրսից եկող վտանգի մասին եք խոսում, երբ ներսում էս վիճակն է։ Անթույլատրելի է Հայաստանի և Արցախի միջև որևէ  տեսակի լարում։

-Իսկ լարում չի առաջացնում այն, երբ Վիտալի Բալասանյանն ասում է, որ «Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները քրեորեն հետապնդելի են» կամ որ « ՀՀ-ի իշխանությունը բռնազավթել են»։

-Անթույլատրելի եմ համարում որևէ մեկի կողմից նման քայլեր՝ լարում առաջացնելը։  ՀՀ- ի ժողովրդի կամքը արտահայտվել է ընտրությունների միջոցով։ Պաշտոնական Ստեփանակերտն ու Երևանը պետք է մեկ բան հստակ մտապահեն․ կա մի կարևոր հրամայական՝ մենք պետք է միասնական լինենք։

Աղավնի Սուքիասյան