Արսեն Թորոսյանը պետք է հրաժարական տա, ես չեմ հավակնում նախարարի պաշտոնին. Գևորգ Թամամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Այն էյֆորիան, որ առողջապահության նախարարը ստեղծում է իր անվան շուրջ, այն ֆեյքերի բանակը, որ հարձակվում է, երբ որևէ մեկն այլ բան է ասում, անթույլատրելի է: Լրագրողների հետ զրույցում ասաց ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը։

Նա նշեց, որ նախարարությունում տիրող վիճակի մասին բազմիցս բարձրաձայնել է նախարարի ներկայությամբ, բայց վերջինս խուսափել է անգամ ամենափոքր հարցի քննարկումից։

«Որևէ արձագանք չի եղել, նա ոչ ոքի չի լսում։ Առավոտյան ով ինչ մտքով մոտը մտավ, այդպես էլ շարունակում է։ Նման առողջապահության նախարար Հայաստանին պետք չէ, ով ատում է կայացած բժիշկներին, փախչում է ասուլիսից։ Տղամարդավարի կարող էր կանգնել, իմ հարցերին պատասխանել։ Նա միշտ խուսափել է ուղիղ հանդիպումից»,- հայտարարեց ուռուցքաբանը:

Մեր հարցին՝ արդյո՞ք հավակնում է նախարարի պաշտոնին, Գևորգ Թամամյանը բացասական պատասխան տվեց:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան