Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական դրության մեջ․ Շավարշ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
Բոլորը

Ռուսաստանում Հայաստանի վարորդական իրավունքների խնդիրը շարունակում է չլուծված մնալ․ այդ երկիրը կայացրել է միակողմանի որոշում, ընդունել է օրենսդրական ակտ, որը խտրական վերաբերմունք է մեր նկատմամբ։ Նշեմ, որ վարորդական վկայականների վերաբերյալ Ռուսաստանի ընդունած օրենքը հակասություններ ունի ԵՏՄ օրենսդրության հետ։

Այս մասին այսօր Ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում «Եվրասիական և տարածաշրջանային ինտեգրման արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։

Պաշտոնյայի խոսքով՝ ԵՏՄ-ում Հայաստանի վարորդական վկայականների հարցը քննարկվել է և առաջարկվել ստորագրել առանձին համաձայնագիր, ինչը, սակայն, ըստ Քոչարյանի, տևական ժամանակ է պահանջում և կարող է տևել տարիներ։

«Ստացվում է Բելառուսը միութենական երկիր է, խնդիր չի ունեցել, Ղազախստանի հետ կապված նախապես հատուկ կարգավորում էին մտցրել այդ օրենքի մեջ, Ղրղզստանն էլ, իմանալով այդ օրենքի ստորագրման մասին, վերջին վայրկյանին կարողացել է այնպես անել, որ օրենքում կարգավորում մտցվի Ղազախստանից հետո նաև Ղրղզստանի վերաբերյալ։ Հիմա՝ ի՞նչ է պետք․ ընդամենը պետք է, որ օրենքում Ղազախստան, Ղրղզստան  բառերից հետո նշվի Հայաստան բառը։ Դա անում ես՝ բոլոր հարցերը լուծվում են, բայց արդեն երեք տարի է , այս հարցը տարբեր ձևերով փորձում են տորպեդահարել»,- ասաց  Քոչարյանը՝ ևս մեկ անգամ կրկնելով՝ ՌԴ-ում ստորգրված վարորդական վկայականների մասին օրենքը ԵՏՄ-ի խնդիր չէ, հակառակ պարագայում ՀՀ-ն դա թույլ չէր տա։

«Այո՛, Ռուսաստանը միակողմանի որոշում է կայացրել, որը մեզ դրել է խտրական դրության մեջ»,- ասաց  Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան