«Կարեն Կարապետյանը դեռ պատրաստ չէ այդ ծավալի բեռ իր վրա վերցնել». Խոսրով Հարությունյանը՝ 2018թ-ի վարչապետի մասին

Լուրեր

13.10.2026 | 12:11
Փաշինյանն Ադրբեջանի հետ համաձայնագրից է խոսել // Շինարարների փողոցում կրպակների քանդման դեմ բողոք է․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 11:55
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.10.2026 | 11:46
Ուկրաինայում բալիստիկ հրթիռներով ու ԱԹՍ-ներով ռուսական հարվածների հետևանքով զոհեր ու վիրավորներ կան
13.10.2026 | 11:35
Կարծում եմ՝ Պուտինն իրականում ավելի շատ է ցանկանում գործարք կնքել, քան Զելենսկին․ Թրամփ
13.10.2026 | 11:20
Նոր Արեշի 3-րդ փողոցը կանվանակոչվի բանաստեղծուհի Մետաքսեի անունով
13.10.2026 | 11:11
Անշարժ գույքի գործակալությունը աշխատավարձերի 538 մլն դրամի փոխարեն հայտարարագրել է 54 միլիոնը․ ՊԵԿ
13.10.2026 | 10:54
Մակրոնը հայտնել է, որ ֆրանսիական ռազմածովային ուժերը ռուսական «ստվերային նավատորմի» նավ են կալանել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
13.10.2026 | 10:47
Միրզոյանը Լեհաստանում այցելել է արբանյակային համակարգեր մշակող ընկերություն
13.10.2026 | 10:34
Մոսկվայի ուղղությամբ ավելի քան 400 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ Կալուգայի մարզում վնասվել է դպրոցի շենք
13.10.2026 | 10:28
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 13-ի դրությամբ
13.10.2026 | 10:13
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
13.10.2026 | 10:06
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.10.2026 | 09:52
Հրշեջ-փրկարարները, կանխելով կրակի տարածումը դեպի բնակելի շինություն, մարել են Վերին Կարմիրաղբյուրում բռնկված հրդեհը
13.10.2026 | 09:38
Քանդում են Շինարարների փողոցի կրպակները. ՈՒՂԻՂ
13.10.2026 | 09:30
Ավինյանի և քաղաքապետարանի աշխատակազմի աշխատավարձերը կբարձրանան
Բոլորը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է Սերժ Սարգսյանին:

«Գործող քաղաքական էլիտայի շրջանակում այդ ֆունկցիան, այդ պատասխանատվությունը կարող է կրել Սերժ Սարգսյանը»,- կարծիք հայտնեց Հարությունյանը՝ շարունակելով. «Կարեն Կարապետյանը դեռ պատրաստ չէ այդ ծավալի բեռ իր ուսերի վրա վերցնելու: Դա բավականին լուրջ, ծանր պատասխանատվություն է, կարծում եմ՝ ժամանակ է պետք դրա համար»:

Դիտարկմանը, թե 2018-ին վարչապետ դառնալու դեպքում Սերժ Սարգսյանը հակասության մեջ կմտնի իր իսկ հայտարարության հետ, քանի որ ինքն է հայտարարել, որ չի պատրաստվում Հայաստանի վարչապետ լինել, Հարությունյանը պատասխանեց. «Գիտեք ինչ կա՝ ներկուսակցական կյանքը մի քիչ այլ տրամաբանություն ունի: Շատերը կարող են ասել՝ ես թերևս չէի ցանկանա սա, բայց եթե կուսակցությունը որոշում կայացրեց, նա ուղղակի չի կարող հետ կանգնել, կամ շատ ծանրակշիռ արգումենտներ պետք է բերի այդ դեպքում»:

Ինչ վերաբերում է Հայաստան-սփյուռք համաժողովի ժամանակ սփյուռքահայ որոշ գործարարների հնչեցրած սուր գնահատականներին, մասնավորապես Զարեհ Պալյանի հայտարարությանը, թե ինքը 4 բիզնես է դրել Հայաստանում, 4-ն էլ թալանվել է, Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ Պալյանը «սուտ» է ասում, ու ինքը չի հավատում նրան:

«Պարզ ասում եմ՝ նա ստում էր: Մի րոպե անգամ չեմ կասկածում, պատրաստ եմ ցանկացած բառիս տակ ստորագրել»,-հայտարարեց Հարությունյանը՝ հավելելով. «Կներեք, ես այդ մարդուն չեմ հավատում ու ասեմ՝ ինչու: Եթե նա խելոք մարդ էր՝ առաջին բիզնես դնելուց, երբ որ թալանվեց կամ պետք է կասեցներ, թողներ գնար, կամ դիմեր համապատասխան քայլերի: Ես խիստ համոզված եմ, որ նա ոչ թե թալանվել է, այլ չի հաջողել և որպեսզի իր սփյուռքյան միջավայրում իր հեղինակությունը պահի՝ շատ հեշտ է ասել՝ այնտեղ ինձ թալանեցին»:

ՀՀԿ խմբակցության պատգամավորը պնդում է, որ թալանվածը «սուսուփուս, գլուխը կախած» չէր գնա տուն. «Ոչ, հենց առաջին բիզնեսը թալանելու դեպքում թող դիմեր դատական համակարգին, չէին օգնի, մի հատ էլ մեծ հայտարարություն աներ, լքեր հանրապետությունը»:

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ Հայաստանի իշխանությունը սփյուռքահայերին և որևէ մեկին չի խնդրում ներդրումներ անել, առաջարկում է. «Ձեռնտու է ՝ օգտվեք, ձեռնտու չէ՝ մի օգտվեք: Մենք որևիցե մեկին չենք խնդրում: Առաջարկում ենք: Իսկ եթե թալանում են, ի՞նչ ներդրում, հեքիաթներ են դրանք»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Մանրամասները դիտեք Factor.am-ի հետ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանի հարցազրույցում:

Մարինե Խառատյան