Ինչպե՞ս կարող է 50 դատապարտյալին հսկող ընդամենը մեկ աշխատակիցը նրանցից պատշաճ վարքագիծ պահանջի. ՄԻՊ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
Բոլորը

Քրեակատարողական ենթամշակույթը ծաղկում է ապրում քրեակատարողական հիմնարկներում, որովհետև այնտեղ կան դրա համար նպաստավոր պայմաններ. օրինակ՝ նման ենթամշակույթ կրողները կարողանում են լուծել սոցիալական ինչ-ինչ հարցեր, որի համար էլ հենց նրանց են սկսում այս կամ այն հարցով դիմել, ուստի ՔԿՀ-ներում շատ լուրջ ծառայություն պետք է իրականացվի:

Այս մասին այսօր «Կառավարությունն ընդունեց քրեական ենթամշակույթ ստեղծելը քրեականացնող օրինագիծ․իրավական գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ աշխատակազմի՝ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը:

ՄԻՊ ներկայացուցչի խոսքով՝ ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթը վերացնելու համար կարևոր է իրականացնել բազմապրոֆիլ այլ լծակներ:

Ըստ նրա՝ նման պայքար հնարավոր չէ իրականացնել, օրինակ, առանց ՔԿՀ-ներում աշխատողների սոցիալական երաշխիքների տրամադրման և  աշխատավարձերի վերանայման:

«Դժվար է պատկերացնել, ինչպես կարող է  ՔԿՀ-ի մի շենքում պահվող  ազատությունից զրկված մինչև 50 անձի հսկող ընդամենը մեկ աշխատակիցը նրանցից պահանջի պատշաճ վարքագիծ»,- ասաց  Սիմոնյանը:

Սիմոնյանի խոսքով՝ տարիներ ի վեր քրեակատարողական ծառայությունում լուրջ խնդիր է որակյալ, պրոֆեսիոնալ և գիտակից կադրեր ներգրավելը՝ բժշկական սպասարկման, սոցիալ-հոգեբանական և այլ ծառայությունների համար։

«Մարդիկ ցանկություն չունեն աշխատելու համակարգում՝ աշխատավարձի, սոցիալական երաշխիքների, աշխատանքային պայմանների և անվտանգության տեսանկյունից։ Այս խնդիրը լուծելու համար կարևոր է կադրերի համալրման գործուն մեխանիզմի ստեղծումը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան